ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլի 7-ին Մոսկվայում Պուտինի հետ նախատեսված հանդիպման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ Մոսկվայում բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսում է քննարկել ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:

Լրատվականը հիշեցնում է, որ 2018-ին իշխանության գալուց առաջ Փաշինյանը քննադատաբար էր վերաբերվում այն ​​ասոցիացիաներին, որոնց անդամ է Ռուսաստանի Դաշնությունը՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ: Սակայն վարչապետ դառնալուց հետո նա հրաժարվել է կտրուկ փոփոխություններ կատարել արտաքին քաղաքականության մեջ: Մինչդեռ, փորձագետները կարծում են, որ իր շրջապատն ավելի հակված է համագործակցելու Արևմուտքի հետ:

«Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման օրակարգում ներառված կլինեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բոլոր ոլորտներին վերաբերող հարցեր, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը», – ասել է Փաշինյանը:

Ավելի վաղ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, որ ապրիլի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումով պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում։

Իրավաբան.net
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular