Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին ծառեր են տնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆtsargrad.tv-ն գրում է, որ Հայաստանը մասնակցել է «Հիշողության այգի» միջազգային միջոցառմանը: Մայրաքաղաք Երևանի Հաղթանակի զբոսայգում կամավորները, դպրոցականները, խորհրդարանի, Ռուսական տան և Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչները ծառեր են տնկել: «Հաղթանակի կամավորներ» շարժումը, որը նախագծի նախաձեռնողն է նպատակ ունի հավերժացնել Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված հերոսների հիշատակը:
Այդ նպատակով աշխարհի շատ երկրներում ծառեր են տնկվելու, որոնց ընդհանուր թիվը պետք է հասնի 27 միլիոնի: Նշենք, որ այդ թիվը խորհրդանշում է աշխարհի ամենաարյունալի պատերազմներից մեկի ժամանակ զոհվածների թիվը: Հայաստանը, որը միացել է միջազգային այդ ակցիային, իր հերթին տնկել է շուրջ 150 ծառ: Նմանատիպ գործողության էստաֆետը շարունակվում է ամբողջ աշխարհում: Ավելի քան 50 երկրներ են ցանկություն հայտնել ստեղծել իրենց սեփական «Հիշողության այգին»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը