ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապարոսը հավաքականի մասին. «Ես արդեն մեկ տարի է ինչ այստեղ եմ և ինձ հայ եմ զգում

ՍՊՈՐՏ
sportliga.com-ը գրում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ իսպանացի Խոակին Կապարոսը կիսվել է թիմի վերջին հաջողություններից ստացած տպավորություններով:
 
«Շատ կարևոր է, որ ազգային հավաքականը ուրախություն պարգևի մարդկանց: Դա է թիմի հիմնական խնդիրը, քանի որ ներկայացնում է երկիրը: Դա հպարտություն է: Մենք ամբողջ երկրի արտացոլանքն ենք: Մեր խնդիրը հավատարմություն ցուցաբերելն է: Ես այստեղ եմ արդեն մեկ տարի: Կարող եմ ասել, որ մեծ ոգևորությամբ եմ աշխատում և ինձ հայ եմ զգում: Եվ դա նաև հայերի շնորհիվ է», - ասել է Կապարոսը:
 
Աշխարհի գավաթի որակավորման մեկնարկում Հայաստանը երեք խաղում տարել է երեք հաղթանակ և վաստակել ինը միավոր, գոլերի հարաբերությունը 6:2-ի է: Կապարոսի գլխավորած հավաքականը չի պարտվել 2020 թվականի սեպտեմբերից. 8 հանդիպում, որից 6 հաղթանակ և 2 ոչ-ոքի:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular