ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմի սկզբում Ջրականի (Ջեբրայիլ) զորամասի հրամանատարը «վերևից» խաղից հանվեց, հետո՝ նրա շտաբի պետը, ու զորամասը «գլխատվեց». Տ. Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի հարավում ծավալված ռազմական գործողությունների ամենախնդրահարույց դրվագներից էր Ջրականի (Ջեբրայիլ) զորամասի հրամանատարին, իրադարձությունների ամենաթեժ պահին, պաշտոնանկ անելը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Նպատակը, ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, այդ ուղղությամբ ձախողումը վերջինիս վրա գցելու անհաջող փորձն էր։

Այդ օրերին, իշխանության քարոզչամեքենան ամենալկտի ստերն էր տարածում, ոչ միայն Գետաշենը, Շահումյանը «ազատագրելու» տրամաբանության մեջ, այնպես էլ ցանկացած տապալման ժամանակ արագ մեղավորներ նշանակելու և զանգվածին նրա դեմ ուղղորդելու համար։

Զորամասի հրամանատարի պաշտոնանկությունից օրեր անց, զորամասի տարածքում ադրբեջանցիների ու մեր զինծառայողների միջև թեժ մարտերից հետո զորամասի շտաբի պետի ճակատագիրը հայտնի չէ, վերջինս, եթե չեմ սխալվում, ներկայումս անհետ կորածների թվում է։ Նրան վերջին անգամ տեսնողները նշում էին, որ շտաբի պետը ոչ մի կերպ չէր համակերպվում զորամասի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու հետ և մինչև վերջ պայքարել է։

Այսինքն՝ պատերազմի սկզբնական շրջանում, զ/մ-ի հրամանատարը «վերևից» խաղից հանվեց, այդ շրջանի պետական քարոզչությունն էր այդպես «պահանջում», իսկ օրեր անց, թեժ մարտերից հետո, նրա շտաբի պետը. մի խոսքով զորամասը «գլխատվեց»։

Ավելի ուշ, նույն՝ քաղաքական շարժառիթներով, խաղի մեջ մտցրեցին անձանց, որոնց պատճառով բանակի ռեզերվն անհաջող, անիրատեսական օպերացիայի արդյունքում մեծ կորուստներ կրեց։

Այդ զորամասի արդեն նախկին հրամանատարին մինչև պատերազմը աշխատանքի բնույթով առնչվել եմ, միշտ լավ տպավորություն է թողել, նվիրված զինվորական է։

Սխալներ, անշուշտ, կարող է թույլ տված լինել, բայց չեմ լսել այնպիսի խնդրի մասին, որի պայմաններում նրան շարքից հանելը անհրաժեշտություն էր։

Ենթադրում եմ, որ օպերացիան պլանավորվել և իրականացվել է ՀՀ-ից՝ կոնկրետ քաղաքական նպատակներով։

Պատերազմից հետո չեմ տեսել, չգիտեմ ուր է, ինչով է զբաղվում։ Միայն գիտեմ, որ նրա նկատմամբ հաստատված որևէ մեղադրանք չկա, իրավական գործընթաց չի տարվում, ըստ այդմ՝ մաքուր է։

Եթե նույնիսկ քաղաքական դրդապատճառներով պրոցես սկսեն, ապա չեմ հավատում, որ նրա վրա քրեական գործ հարուցելու պատճառ կա։

Մի խոսքով, այս պատերազմը դեռ շատ հարցերի պատասխան չի տվել, բայց ժամանակը կգա, դեռ կպարզվի, թե ով, ինչ հանգամանքներում և ինչպես է նպաստել այդ ճակատում քաոսի վերածմանը և մեր պարտության սկիզբը դնելու համար»,- գրել է Աբրահամյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular