ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոշակի սցենարով քաոս․ ինչու Զատկին ձու չկար խանութներում և ովքեր են մեղավորները․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ձվի շուկայում Սուրբ Զատկի տոներին որոշակի սցենարով քաոս էր. որոշ խանութներում քաղաքացիները մի քանի հատիկ ձու գնելու համար ստիպված էին երկար հերթ կանգնել, հրմշտել իրար եւ ձեռքից ձեռք ձու խլել: Կարճ ասած՝ ձվի շուկան վերահսկողությունից դուրս էր մնացել: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գլխավորող Գեղամ Գեւորգյանն իրականում տնտեսական ոստիկանի իր գործառույթները չիրականացրեց: Մասնագետների կարծիքով՝ այս կառույցը ճիշտ չի վերահսկել շուկան այն դեպքում, երբ մի քանի օր առաջ բարձրաձայնվում էր ձվի հնարավոր դեֆիցիտի մասին:

Ի դեպ, այս խնդրի մասին «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգել էր դեռեւս մարտի 24-ին։ Այնուամենայնիվ, ձվի դեֆիցիտի երկու վարկած է շրջանառվում. նախ՝ Սուրբ Զատիկից մի քանի օր առաջ որոշ անձինք, սուպերմարկետներից արկղերով ձու գնելով, պահեստավորել են իրենց ավտոտնակներում, որպեսզի արհեստական դեֆիցիտ առաջացնեն՝ հող նախապատրաստելով ներկրման անվան տակ պահեստների ձուն թանկ գնով վաճառելու համար: Սակայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ձու ներկրելու ցանկություն հայտնած անձանց զգուշացրել է՝ եթե ներկրում են, ապա պետք է պատշաճ մակնշում ապահովեն, ինչը չեն կարողացել: Ինչո՞ւ չեն կարողացել. քանի որ նրանք պետք է շուկա հանեին ավտոտնակներում պահեստավորած ձուն: Բանն այն է, որ Ռուսաստանից չեն կարող հավկիթ ներկրել, քանի որ այնտեղ եւս ձվի խնդիր կա, իսկ Իրանից հնարավոր չէ ներկրել, որովհետեւ փակ է սահմանը։

Մյուս վարկածի համաձայն՝ մարտից մինչեւ նոյեմբերի վերջ տնտեսվարողները չեն կարողացել ածան հավերի գլխաքանակը թարմացնել, մինչդեռ տարվա մեջ այն պետք է երկու անգամ թարմացվի, որ կարողանան հանրապետությունում առկա ձվի պահանջարկը ամբողջությամբ բավարարել: Կորոնավիրուսի եւ ռազմական դրության պատճառով տնտեսվարողները ստիպված են եղել Հոլանդիայից, Գերմանիայից, Վենգրիայից ավելի թանկ գնով ձեռք բերել ինկուբացիոն ձու եւ ճուտ: Բերել են, դրել են, բայց ժամկետը ուշ է եղել, եւ, մարտից սկսած, օրական անհրաժեշտ 1 մլն 285 հազար հատ ձվի փոխարեն արտադրվել է 900 հազար հատ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular