ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եզրակացության չհրապարակման պատճառները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ապրիլ յան պատերազմի հետևանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը հանրային լայն հարթակում հետաքրքրության արժանացավ հատկապես այն պատճառով, որ թեման ժամանակ առ ժամանակ քաղաքական շահարկումների առարկա է դարձել։ «Փաստ» թերթը դեռևս անցած տարվա իր համարներից մեկում գրել էր, որ ՀՀ իշխանություններն ամեն կերպ խուսափելու են Ապրիլ յան հանձնաժողովի եզրափակիչ զեկույցը հրապարակելուց։ Օրերս մեր տեղեկությունը փաստացի վերահաստատեց այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ զեկույցը չի հանրայնացվի, և դրա հետ կծանոթանան սահմանափակ թվով մարդիկ։ «Զեկույցին ծանոթանալու իրավունք կստանան այն պաշտոնյաները, որոնք գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի հասանելիություն ունեն, նաև նրանք, ում ԱԱԾ-ն հատուկ թույլտվություն կտա»,- ասել է նա: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանություններին ուղղակի ձեռնտու չէ ՀՀ-ում ներկայումս ստեղծված քաղաքական ճգնաժամի ֆոնին հրապարակել այդ զեկույցը։

Մյուս կարևոր պատճառը, ըստ մեր տեղեկությունների, կապված է նրա հետ, որ եզրակացության հրապարակումից հետո պայթելու են մի շարք միֆեր, որոնք մինչ այդ գոյություն ունեին Ապրիլ յան պատերազմի շուրջ (զինվորները կռվել են բահերով, դիրքերում խոտ են կերել, դիզվառելիք չի եղել և այլն)։ Սրանք այն միֆերն են, որոնք այսօրվա իշխանությունները դեռևս ընդդիմադիր եղած ժամանակ շահարկել են և դարձրել են ժողովրդին մոլորության մեջ գցելու հիմնական դրոշակներից մեկը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, զեկույցը չհրապարակելու հաջորդ պատճառներից է որոշ զինվորականների՝ մեղմ ասած, ոչ «վառ գույներով» ներկայանալու հեռանկարը: Խոսքը մասնավորաբար նրանց մասին է, որոնք ներկայումս իշխանության սիրելիներն են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular