ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականում մենք երբեք էլ չենք եղել Թուրքիայի թշնամին. Վահե Տեր-Մինասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի հարց թուրքն իմ թշնամին է ֆլեշմոբի մասնակիցներին՝ այսիքն, ինքներս մեզ
Ի՞նչ ենք հասկանում թշնամի և թշնամություն ասելով։
1. Դասական տարբերակում թշնամի երկրները խզում են դիվանագիտական հարաբերությունները և փակում սահմանները։ Ուզում եմ մտաբերել, թե ե՞րբ ենք մենք փակել թուրքական սահմանը։ Վայ, փաստորեն մենք չենք փակել, փակել են հենց նրանք, իսկ մենք երեսուն տարի (նախկին և ներկա իշխանությունների օրոք) պատրաստակամություն ենք հայտնում այն առանց որևէ նախապայմանի բացելու...
2. Թշնամի երկրները, հարմար առիթի դեպքում, միմյանց դեմ ծավալում են ռազմական գործողություններ։ Ուզում եմ հիշել թե ո՞ր երկրում ու ո՞ր պատերազմի ընթացքում ենք գործողություններ իրականցրել թուրքիայի դեմ։ Վայ, փաստորեն թուրքերն են ամենալկտի կերպով վարձու գրոհայիններով, F16-երով ու առնվազն բարձրաստիճան սպայական կազմով մասնակցել իմ երկրի ավերմանն ու մասնատմանը։ Իսկ գուցե վերջին 30 տարում (նախկին ու ներկա իշխանությունների օրոք) մենք պետք է մասնակցեինք թուրքիայի դեմ ռազմական գործողություններին՝ օրինակ Սիրիայում, ուր կարելի էր հաստատ զինել մեր ՍՈՒ–երն ու վարժանքներ իրականացնել թուրք գրոհայինների դեմ, կամ օգնել օրինակ քրդերին...
3. Թշնամի երկրները իրենց դաշնակիցների հետ կազմակերպում են համատեղ զորավարժություններ։ Ուզում եմ հիշել՝ քանի՞ զորավարժություն ենք կազմակերպել թուրքիայի թշնամիների հետ։ Վայ, փաստորեն թուրքիան է օրը մեջ ադրբեջանի հետ զորավարժություններ կազմակերպում։ Իսկ գուցե վերջին 30 տարում (նախկին ու ներկա իշխանությունների օրոք) մենք պետք է Հայաստանի տարածքում զորավարժություններ կազմակերպեինք Հունաստանի, Կիպրոսի, Սիրիայի կամ Լիբիայի հետ...
Այս ցուցակն անշուշտ կարելի է շարունակել անվերջ։ Անշուշտ, նախկին ու ներկա իշխանությունների ներկայացուցիչները կգտնեն բացատրություններ ու արդարացումներ, կասեն, որ մենք փոքր ենք, թույլ ենք, ու կներեք, ոչ այնքան համարձակ։ Ու կպարզվի, որ իրականում մենք երբեք էլ (ոչ ներկա, ոչ էլ նախկին իշխանությունների օրոք) չենք եղել թուրքիայի թշնամին ու ներկա իշխանությունը միայն բարձրաձայնում է, այն տխուր իրականությունը, որ ձևավորել ենք վերջին 30 տարում՝ այո, այո ներկա և նախկին իշխանությունների օրոք։
Թշնամությո՞ւն եք ուզում.
• Երկրից մի՛ արտագաղթեք,
• Շատ երեխաներ ունեցե՛ք,
• Ամեն մեկդ Ձեր հնարավորությունների սահմաններում զարգացրե՛ք Մեր երկիրը,
• Մի ՛գողացեք,
• Մի՛ թալանեք,
Արժանի եղեք մեր զոհված տղերքին
Հ.Գ.
ՖԲ–ում ստատուս գրելով կամ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular