ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՀ ԱԺ նախկին նախագահ. «Ոչ մեկիս առանձնահատուկ դեր չի վերապահվելու է այս նվաստացուցիչ արդյունքների տարեգրության մեջ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իրավունքի» զրուցակիցն է Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ, պետական գործիչ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԸ:

-Պարոն Ղուլյան, Դուք այն պետական գործիչների շարքին եք դասվում, ով ողջ պատերազմի ընթացքում Արցախը չլքեց եւ տեղյակ էր կատարվող իրադարձությունների մասին: Պատերազմից վեց ամիս անց, վերլուծելով իրողությունները, որն ՞ է, ըստ Ձեզ, պատերազմի նման ելքի գլխավոր պատճառը:

-Արցախը չլքելու մեջ որևէ արտառոց բան չկա, և իմ ընտանիքը հազարավոր հայ ընտանիքներից չէր կարող տարբերվել: Առավել ևս, որ բազմաթիվ այլ պետական, քաղաքական, ռազմական գործիչներ նույնպես Արցախում էին: Մեզանից ամեն մեկն այդ օրերին փորձում էր ինչ-որ մի հատվածում որոշակի պարտավորություններ ստանձնել, բայց ստիպված եմ ափսոսանքով արձանագրել, որ այդպես էլ համակարգված ինստիտուցիոնալ աշխատանք չստացվեց այդ պատրաստակամ ներուժի ընդգրկմամբ:

Հատկապես պատերազմից հետո և հիմնականում սոցիալական ցանցերում հաճախակի են հնչում հարցեր ու հարցադրումներ, թե միթե՞ դուք (նկատի ունեն նախկին պաշտոնյաներին) տեղյակ չէիք, թե իրականում ինչ է կատարվում: Ես իմ մասով կարող եմ հաստատապես ասել. իհարկե, կասկածներ կային, որ ինչ-որ անցանկալի զարգացումներ են ընթանում, բայց այդ օրերին մենք շատ էինք ուզում հավատալ պաշտոնական քարոզչությանը, իսկ այլ աղբյուրների ընտրություն համարյա չկար: Երբ որ հարավային թևում մեր պաշտպանությունը ճեղքում տվեց՝ ինձ մոտ ներքին համոզմունք կար, որ ուր որ է կկանգնեցվի պատերազմը, քանի որ նման վիճակում անհնար է, որ կոնֆիդենցիալ բանակցություններ չընթանան և որ հայկական կողմից իշխանությունները մեր դաշնակիցների հետ այդպիսի աշխատանք չտանեն: Պարզվեց, որ այստեղ էլ մեր սպասումներն իզուր էին: Իսկ երբ հոկտեմբերի 20-ից, շատերի նման, ինձ էլ «բռնացրեց» համավարակը՝ արդեն երկու շաբաթով դուրս մնացի ընդհանուր հոսքից:

Պատերազմի նման ելքի գլխավոր պատճառը մեր անպատրաստվածությունն էր այդ մակարդակի ռազմական գործողություններին: Ես առաջին անգամ չեմ այս մասին ասում, քանի որ համոզված եմ, որ պատերազմը, իսկ ժամանակակից պատերազմների դեպքում՝ առավել ևս, պահանջում է հատուկ՝ ճգնաժամային իրավիճակի կառավարում և ղեկավարում: Մեր պետական կառավարման համակարգերը թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում ունակ չէին այդպիսի կառավարում իրականացնել, բայց այդքանով հանդերձ և նույնիսկ հիմա, շարունակում են ձևացնել, թե իրենք անփոխարինելի են: Իմ այս գնահատականները, գրեթե վստահ եմ, իշխանության օղակներում ընդունելու են որպես նախկին իշխանավորի նեղացվածության նշան, բայց գոնե հիմա պետք է վեր կանգնել այդ մանրախնդիր դիրքից, այդ պայմանական «աստիճանակարգումից». այս ձախողման հետևանքները բոլորս ենք զգում, ոչ մեկիս առանձնահատուկ դեր չի վերապահվելու այս նվաստացուցիչ արդյունքների տարեգրության մեջ: Պարտություն կրած իշխանությունը պետք է հեռանա՝ ճանապարհ տալով պարտվողի հոգեբանությունը փոխող, պառակտումը մերժող և ազգը համախմբող քաղաքական ու հանրային ուժերին:

- Վերջին շրջանում գաղափարներ են գեներացվում, որ Արցախի գոյությունը տարածաշրջանի խոշոր խաղացողների համար անհրաժեշտ է միայն որպես տարածք, եւ, որ որպես սուբյեկտ Արցախի գոյությունը ընկալելի չէ նրանց համար: Խնդրում ենք, Ձեր դիտարկումը այս առումով:

-Նման գաղափարներ գեներացնող շահագրգիռ կողմեր միշտ էլ գտնվելու են, լինեն դրանք փոքր կամ խոշոր տրամաչափի և նրանց նպատակը շատ պարզ է՝ բոլորին համոզել, որ այստեղ ինքնորոշման իրավունքն իրացրած ժողովուրդ չկա, այդ ժողովրդի իրավունքները և, առաջին հերթին գոյաբանական իրավունքը, պաշտպանող պետականություն չկա և այլն: Մեր խնդիրը պետք է դրա հակառակը լինի՝ ամեն օր և բոլոր գործողություններով ապացուցել, որ Արցախի Հանրապետությունում ապրող ժողովրդի ինքնորոշումը չի հակասում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և այն, ինչ տեղի է ունեցել 2020թ. աշնանը՝ 1991թ. նմանությամբ, Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիա է: Մեր սուբյեկտայնությունը վերականգնելու խնդիրը բարդ է, բայց իրականացնելի է, եթե գործենք խելամիտ ու հաշվարկված ծրագրով:

- Պարոն Ղուլյան, Իլհամ Ալիեւը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ Արցախի հիմնախնդիր այլեւս գոյություն չունի, այս հռետորաբանությունը որքանո ՞վ է աղերսվում իրական քաղաքականության հետ:

-Ադրբեջանի ղեկավարը քիչ առաջ նշված և նախապես մշակված այդ ծրագրի ու քաղաքականության հեղինակներից մեկն է, ուստի զարմանալի կլիներ, եթե նա ուրիշ կերպ արձագանքեր: Մեզ համար կարևոր պետք է լինի այն դիրքորոշումը, որ հնչում է միջազգային ատյաններից, Մինսկի խմբի համանախագահ երկրներից: Այս իմաստով ելակետային պետք է ընդունել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինի գնահատականը, որը նա տվել է 2020թ. տարեվերջի իր մամլո ասուլիսում. «Մինչդեռ տարածքի վերջնական կարգավիճակը կարգավորված չէ: մենք պայմանավորվել ենք, որ պահպանում ենք ստատուս-քվոն՝ այսօրվա դրությամբ գոյություն ունեցող վիճակը…»: Սրանից ավելի պարզ դժվար է ասել, որ հիմնախնդիրը դեռ վերջնական կարգավորված չէ և այս տեսակետին է տարածաշրջանում խաղաղության ու կայունության գլխավոր երաշխավորի դեր ստանձնած երկրի ղեկավարը:

- Պարոն Ղուլյան, որքանո ՞վ եք կարեւորում ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում:

-Ռուս խաղաղապահների ներկայությունը ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում այլևս իրողություն է և պետք է ելնել այս վիճակից: Դրա նախապատմությունն էլ այն է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած և Թուրքիայի աջակցությամբ Արցախի դեմ 2020թ. սեպտեմբերին ծավալած պատերազմը կանգնեցվել է Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վ. Պուտինի անմիջական միջամտությամբ, և Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարության իրագործումը տեղի է ունեցել ՌԴ խաղաղապահ զորախմբի տարածաշրջան մուտքով: Այս խաղաղարար գործողությամբ հենց նրանց է վերապահված զսպողի և կրակի դադարեցման ռեժիմի երաշխավորի դերը, բայց, հաշվի առնելով այդ զորախմբի սահմանափակ կազմը, արդեն իսկ պարզ էր, որ այն կոչված է համալրելու և ավելացնելու անվտանգության այն պաշարը, որը տարիներ ի վեր իրականացվում է մեր ժողովրդի անվտանգության երաշխավորի՝ Պաշտպանության բանակի կողմից: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է գտնել Խաղաղապահ ուժերի և ՊԲ ստորաբաժանումների հերթապահության ու սահմանապահ գործողությունների այն ճիշտ համադրությունը, որը թույլ կտա առավելագույն չափով ապահովել Արցախում ապրող մարդկանց անվտանգությունն ու բնականոն կենսագործունեությունը:

- Պարոն Ղուլյան, Հայաստանում ձեւավորվել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ միասին» շարժում՝ միտված ՌԴ-ի հետ հարաբերությունների սերտացմանը: Հետաքրքիր է Ձեր տեսակետը այս շարժման հետ կապված:

Ակնհայտ է, որ շարժումը քաղաքական արձագանք է այն նոր իրողությունների, որ ձևավորվել են մեր տարածաշրջանում՝ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ձեռնարկված նոր պատերազմի արդյունքում: Ճանաչելով շարժման ակունքներում կանգնած գործիչներին, վստահ եմ, որ այդ գաղափարի մեջ նրանք տեսնում են ինքնիշխան Հայաստանի Հանրապետության և Արցախի նոր ու առավել սերտ հարաբերությունները Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում իր կենսական շահերը պաշտպանող Ռուսաստանի Դաշնության հետ: Ամեն ինչ կախված կլինի, թե փոխադարձության սկզբունքի պահպանմամբ ինչ իրական ծրագրեր կդրվեն այդ համագործակցության տակ:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular