ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն անձնական պատասխանատվություն է կրում այն ամենում, ինչ կատարվեց. Ռոբերտ Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում այսօր առաջին լրջագույն խնդիրն է հետպատերազմական իրավիճակը: Այս մասին Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Մենք պատերազմում շատ ծանր պարտություն ենք տարել, ուստի դա հասարակության համար ուժեղ հոգեբանական ջլատում էր: Լուրջ խնդիրներ են խորագույն անտարբերությունը՝ ապատիան, տնտեսության, կառավարման ոլորտներում խնդիրները: Չկա մի ոլորտ, որտեղ կարելի էր գոնե գոնե ինչ-որ չափով դրական արտահայտվել: Ինչպե՞ս կարելի է նման պատերազմ տանուլ տալ և ունենալ նորմալ վիճակում գտնվող երկիր և հանրություն»,- ասել է նա:

Հարցին` երկրի կառավարմանը ներգրավված չլինելով՝ ակնկալո՞ւմ էր, որ կարող է նման պատերազմ լինել, Քոչարյանը պատասխանել է.

«Անխոս, ավելին ասեմ, ես այդ մասին բազմիցս և հրապարակավ նախազգուշացրել եմ: Մամուլի միջոցով, լրատվամիջոցներով զգուշացրել եմ և հանրությանը, և կառավարությանը: Բանն այն է, որ գրեթե բոլոր փորձագետներն ասում էին` այն քաղաքականությունը, որ վարվում էր Հայաստանում, անխուսափելիորեն կհանգեցնի պատերազմի»:

Պոզների դիտարկմանը, թե` կարելի է ենթադրել, որ իշխանությունները վստահ են եղել` եթե պատերազմ սկսվի, կհաղթեն, երկրորդ նախագահը բացասական պատասխան է տվել:

«Հակառակը, փորձագիտական մակարդակում ասում էին` մենք պատրաստ չէինք, որ կլինի բարդ պատերազմ, իշխանություններն ամեն ինչ հերքում էին»:

Քոչարյանի կարծիքով` ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձնական պատասխանատվություն է կրում այն ամենում, ինչ կատարվեց:

«Մենք Ադրբեջանի հետ երկար տարիներ ԼՂ շուրջ հակամարտություն ունենք՝ պատերազմ, շփման գծեր, դեմ դիմաց կանգնած բանակներ, փոխհրաձգություններ, այսինքն` գործընթաց, որ ինչ-որ որոշում էր ենթադրում: Վերջին տարիներին իշխանությունը բանակցային գործընթացը փակուղի տարավ, ընդ որում` փակուղին ստեղծվել է հայկական կողմի նախաձեռնությամբ , իսկ այնտեղ, որտեղ ավարտվում են բանակցությունները, սկսվում է պատերազմը: Գիտակցումը, որ մենք արդեն մտել ենք ռիսկային փուլ, և հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսում, ուղղակի ակնհայտ էր»,- նշել է նա: 

Հարցին` լավագույն դեպքում բանակցություններն ինչի՞ պետք է հանգեցնեին, Քոչարյանը պատասխանել է, որ իրականում բանակցությունների շնորհիվ կարող էինք ունենալ ԼՂ կարգավիճակ` ԼՂ կողմից վերահսկվող տարածքների դիմաց:

«Կա ԼՂԻՄ տարածք և տարածք, որին մենք ասում ենք ազատագրված, միջնորդները` զբաղեցրած: Այդ տարածքները ներառված էին ԼՂ մեջ, բայց Սահմանադրությամբ դրանք բուֆերային գոտի էին ընկալվում, անվտանգության լուրջ գոտի էին, միևնույն ժամանակ դրանք այն թեման էին, որի շուրջ կարող էին բանակցություններ վարվել ԼՂ կարգավիճակի շուրջ: Հայկական կողմը նոր պահանջներ ներկայացրեց` սկսենք նոր կետից, մոռանանք այն, ինչ եղել է մեզնից առաջ, հետո գնաց բանաձև` առանց ԼՂ ներկայացուցիչների մասնակցության որևէ բանակցություն չի կարող լինել, հետո «Արցախը Հայաստան է և վերջ»: Այսինքն՝ շատ կարճ ժամանակահատվածում նոր կանխադրույթներով ստեղծվեց տպավորություն, որ հայկական կողմը բանակցություններից հեռանում է»,- ասել է Քոչարյանը: 

Երկրորդ նախագահը նկատել է` գործող իշխանությունները չեն հասկացել, որ սադրում են, այդ ամենը պատասխանատու, դժվար բանակցություններից հեռանալու պարզունակ մեթոդ էր, փախուստ:

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular