ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավաճան վիժվածքը մեռելոցը հայտարարեց աշխատանքային օր. նա «փակեց» գերեզմանները. Միքայել Մինասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Անտեսված մեռելոցը կամ խլված կյանքը
Այսօր ննջեցյալների հիշատակի օրն է։ Մինչդեռ այսօր անարգված է և՛ նրանց գերեզմանը, և՛ մեր վիշտը։ Դավաճանների այս իշխանությունը մեզանից խլեց մեր սիրելիների աճյունը խնկարկելու հնարավորությունը։ Եվ հետո, ինչպե՞ս հարգել հուղարկավորվածների հիշատակը, երբ ողջերն են արդեն մեռել։
Այո, իրականում բոլորս ենք մեռել։ Մեռել ենք, որովհետև մեր աչքի առաջ զոհեցին հերոս տղերքին ու հանձնեցին հայրենիքը։ Մեռել ենք, որովհետև տեսել ենք հայրերի շիրիմների առջև ծնկած փոքրիկներին, որդիներին գերեզմաններին պառկած ծնողներին։
Մեռել ենք, որովհետև այդ ամենը տեղի է ունեցել ու շարունակում է մեր աչքի առջև։ Երկու տարի առաջ մեզ փորձում էին համոզել, թե արցախյան համակարտության ընթացքում ընկած տղերքը զոհվել են «հանուն ոչնչի», հիմա գործնականում ապացուցեին՝ ինչ է նշանակում «հանուն ոչնչի» մեռնելը։ Այլևս չկան ո՛չ տղերքը, ո՛չ էլ հայրենիքը, որի համար նրանք գնացին զոհողության։ Մեռել են վանքերը, մեռել է Արցախը, պետությունը, Սփյուռքը, պայքարելու ձգտումն ու հույսը։
Որպես քրիստոնյա ժողովուրդ, մենք հավատում ենք անմահությանը, իսկ երեկ շնորհավորում էինք Հարությունը։ Իսկ ինչ է Հարությունը, եթե ոչ՝ հաղթանակ մահի նկատմամբ։ Բայց կա մի կարևոր հանգամանք. որպեսզի հարություն առնես (սկսես վերածնվել), պետք է ընդունես, որ մեռել ես։
Մինչդեռ այսօր մենք որքան ուժ ունենք չենք ցանկանում ընդունել՝ ո՛չ մահը, ո՛չ կորուստը, ո՛չ մեր պետության ու զինվորի կանխամտածված սպանությունը, հասարակության հավաքական ինքնասպանությունը։
Եվ, հետևաբար, այսօրվա խորհուրդն է. մենք կվերածնվենք, եթե ընդունենք մահը։ Մենք նոր շունչ կստանանք, եթե խոստովանենք, որ մահացել ենք։ Նույնիսկ նրանք, որ դեռ ողջ են։ Նույնիսկ նրանք, որ անգիտակից երջանկությամբ չեն տեսնում այս մղձավանջը, պարտությունը, կորուստն ու համազգային խայտառակությունը։
Հ.Գ. Իսկ թե ինչու դավաճան վիժվածքը մեռելոցը հայտարարեց աշխատանքային օր, շատ պարզ է։ Նա «փակեց» գերեզմանները, որ ոչ ոք չհասկանա. նա հայրենազրկեց մի ամբողջ ազգ և սպանեց մի ողջ սերունդ ու այսօր ամեն ինչ անում է, որ մահը չընկալեն, չսգան ու չգիտակցեն։ Որովհետև եթե գիտակցենք ու հասկանանք մահը, ապա դրանից հետո չի լինի նա և կլինի վերածնունդ։ Քանի դեռ նա կա, չկա ո՛չ անցյալ, ո՛չ ապագա։ Իսկ մենք դատապարտված կլինենք ապրել դավաճանի հետ և դավաճանի սարքած դժոխքում»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular