ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջապահության նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Միգրացիան և ՄԻԱՎ վարակը ԵՏՄ երկրներում» խորհրդակցությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում մեկնարկեց «Միգրացիան և ՄԻԱՎ վարակը Եվրասիական տնտեսական միության երկրներում» խորագրով տարածաշրջանային խորհրդակցությունը, որը կազմակերպվել է «Սպիդ-ինֆոսվյազ» հիմնադրամի և ՁԻԱՀ-ի կանախարգելման հանրապետական կենտրոնի կողմից` ՀՀ առողջապահության նախարարության, Ռոսպոտրեբնադզորի և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դե սպանատան աջակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Խորհրդակցությանը մասնակցում էր Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Հայաստանի առողջապահության նախարարությունների, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և կանխարգելման կենտրոնների և ծառայությունների, միգրացիոն ծառայությունների, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի, Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի և Հայկական կարմիր խաչի ընկերության շուրջ 50 ներկայացուցիչ։
Տարածաշրջանային խորհրդակցության նպատակը ՄԻԱՎ վարակի և համակցված վարակների նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացումն է միջգերատեսչական համակարգման և երկրների միջև համագործակցության բարելավման միջոցով։
Երկու օրվա քննարկումների արդյունքում կգնահատվեն ԵՏՄ երկրներում ՄԻԱՎ վարակի և համակցված վարակների համաճարակա­բանական իրավիճակի վրա միգրացիայի ազդեցությունը, ՄԻԱՎ վարակի և համակցված վարակների նկատմամբ հսկողության հարցերում միջգերատեսչական համակարգման և ԵՏՄ երկրների միջև համագործակցության առկա վիճակը, ԵՏՄ տարածքի ընդունող երկրներում աշխատանքային միգրանտներին հակա­ռետ­րո­վիրուսային բուժման տրամադրման հեռանկարները։ Միաժամանակ կանդրադառնան ՄԻԱՎ վարակի և համակցված վարակների նկատմամբ հսկողության կազմակերպման գործուÕ ´ միջազգային դոնորների դերին, կծանոթանան միմյանց փորձին։
Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը կարևորեց քննարկվող խնդրի արդիականությունը։ Չնայած ԵՏՄ երկրներում ՄԻԱՎ վարակի համաճարակը զարգանում է համանման սցենարով, այդուհանդերձ, տարբեր երկրներում այն ունի որոշակի առանձնահատկություններ, և յուրաքանչյուր երկիր իր տարածքում իրականացնում է համաճարակի հակազդմանն ուղղված համալիր միջոցառումներ։ Սակայն, հաշվի առնելով երկրների միջև սերտ կապը, միգրացիոն գործընթացների և հատկապես աշխատանքային միգրացիայի բարձր մակարդակն ու դրա ազդեցո ւթյունը տարածաշրջանում ՄԻԱՎ վարակի տարածման վրա, համաճարակաբանական միասնական տարածքը, համաճարակային գործընթացների փոխադարձ կապն ու փոխազդեցությունը` երկրների մասնատված գործողությունները զգալիորեն նվազեցնում են ՄԻԱՎ վարակին հակազդման միջոցառումների արդյունավետությունը։ Մինչդեռ բոլոր մակարդակներում համաձայնեցված և համակարգված ջանքերը հնարավորություն կտան էապես մեծացնելու ՄԻԱՎ վարակին հակազդման միջոցառումների արդյունավետությունը, ԵՏՄ երկրներում ՄԻԱՎ վարակի համաճարակը կդարձնեն ավելի վերահսկելի և կանխատեսելի։ Դա կնպաստի ԵՏÕ „ երկրներում ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի և ՄԻԱՎ վարակով պայմանավորված մահացության նվազմանը։
Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովը համառոտ ներկայացրեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացված աշխատանքները` անդրադարձավ միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին և շարժական կլինիկայի աշխատանքներին:
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջանային տնօրեն Վինեյ Սալդանան, կարևորելով խորհրդակության անցկացնումը, ներկայացրեց այն հիմնական խնդիրները, որոնց աշխատանքային միգրանտները բախվում են հյուրընկալող երկրներում։ Նա առանձնահատուկ ընդգծեց միգրանտների համար ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման ծառայությունների հասանելիությունը, տեղաշարժման սահմանափակումների վերացման անհրաժեշտությունը, որոնք դեռևս առկա են տարածաշրջանի որոշ երկրներում:
Ակնկալվում է, որ տարածաշրջանային խորհրդակցության արդյունքում կմշակվի ԵՏՄ երկրներում ՄԻԱՎ վարակի նկատմամբ հսկողության բարելավմանն ուղղված աշխատանքային պլան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular