ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի նախագահը Նարեկ Հովհաննիսյանին և Թովմաս Թովմասյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 2-ին ստորագրել է հրամանագրեր՝ ավագ լեյտենանտներ Նարեկ Վարուժանի Հովհաննիսյանին և Թովմաս Սեյրանի Թովմասյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում հետմահու շնորհելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Հրամանագրերի համաձայն՝ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N  զորամասի 3 հրաձգային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Նարեկ Հովհաննիսյանին և N զորամասի դիպուկահարների դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Թովմաս Թովմասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում` հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ Նարեկ Հովհաննիսյանն ու Թովմաս Թովմասյանն ակտիվ մասնակցություն են ունեցել ԱՀ պետական սահմանի մարտական դիրքերի պաշտպանությանը, դիվերսիոն-հետախուզական գործողություններ են իրականացրել հակառակորդի թիկունքում՝ հասցնելով նրան  ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ:

Պատերազմի ընթացքում ստեղծված հատուկ գրոհային խմբի կազմում նրանք պաշտպանական մարտեր են մղել ու մարտական գործողություններ են իրականացրել սկզբում յոթերորդ պաշտպանական շրջանում, այնուհետև՝ մի շարք այլ ուղղություններում, ներառյալ՝ Սղնախ, Քարին տակ գյուղերի ու Շուշիի մատույցներում:

Նարեկ Հովհաննիսյանն ու Թովմաս Թովմասյանը փայլուն կատարել են իրենց առջև դրված մարտական խնդիրները՝ մինչև կյանքի վերջին վայրկյանը անմնացորդ մարտնչելով բազմակի անգամ գերազանցող թշնամու ուժերի դեմ և երբևիցե չլքելով  իրենց վստահված դիրքերը:

Նարեկ Հովհաննիսյանը ծնվել է 1992 թ.-ին, իսկ Թովմաս Թովմասյանը՝ 1983 թ.-ին: Երկուսն էլ հերոսաբար զոհվել են 2020 թ. նոյեմբերի 7-ին, Քարին տակ-Շուշի հատվածում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular