ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեք ընկերները ձերբակալվել են՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2021թ. ապրիլի 3-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, 34-ամյա տղամարդն իր վարած «BMW X 5» մակնիշի ավտոմեքենայով իր երկու ընկերների հետ գնացել է Եղեգնաձոր քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետի մոտ: Նշված վայրում նկատելով Գետափ գյուղի 37-ամյա բնակչին՝ երեք ընկերներն իջել են ավտոմեքենայից, մոտեցել  և վիճաբանության են բռնվել Գետափ գյուղի բնակչի հետ, որի ժամանակ 34-ամյա տղամարդը,  իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, բռնել է վերջինիս ձեռքից՝ թույլ չտալով փախչել, նրա ընկերներից մեկը վերոնշյալ ավտոմեքենայի բեռնախցիկից դուրս է բերել որսորդական ողորկափող հրացանը և փոխանցել 34-ամյա ընկերոջը, իսկ մյուսը փորձել է բռնել 37-ամյա տղամարդուն:

Վերջինս, իր կյանքին վտանգ սպառնալու հանգամանքից ելնելով, դիմել է փախուստի, որի ժամանակ 34-ամյա տղամարդը, բռնություն գործադրելու սպառնալիքով, որսորդական հրացանից երեք կրակոց է արձակել նրա ուղղությամբ, որից  հետո երեք ընկերները  «BMW X 5» մակնիշի  ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երեք ընկերները ձերբակալվել են՝ վերը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular