ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի են ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի այս տարվա մրցանակակիրները

ՄՇԱԿՈՒՅԹ

ԱՄՆ կինոդերասանների գիլդիան հայտարարել է 27-րդ ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները:

Այս մասին հաղորդվում է կինոմրցանակաբաշխության կայքում:

Գեղարվեստական ֆիլմում լավագույն դերասանական կազմի համար մրցանակը ստացել է ամերիկացի ռեժիսոր Աարոն Սորկինի «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը» (The Trial of the Chicago 7) ֆիլմը:

«Լավագույն դերասանուհի» մրցանակը ստացել է «Էմմի»-ի, «Օսկար»-ի և «Թոնի»-ի մրցանակակիր Վիոլա Դևիսը: Դերասանուհին խաղացել է «Մա Ռեյնի. սև հատակ» (Ma Rainey's Black Bottom) ֆիլմում: 

Չադվիկ Բոսեմանը, որը Վիոլա Դևիսի հետ խաղացել է միևնույն ֆիմում, հետմահու ճանաչվել է կինոյի լավագույն դերասան:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել հարավկորեացի դերասանուհի Յուն Յո Յունգը, որը խաղացել է «Մինարի» (Minari) ֆիլմում: Դանիել Կալույան «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Հուդան և Սև Մեսիան» (Judas and the Black Messiah) ֆիլմի դերակատարման համար:

«Դրամատիկական սերիալում լավագույն դերասանական կազմ» անվանակարգում այս տարի մրցանակներ են նվաճել  «Թագ» (Crown) ֆիլմի դերասանները, իսկ կատակերգության ժանրում այս մրցանակներին են արժանացել Shitts Creek սերիալի դերասանները:

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մյուս մրցանակակիրներն են. 

«Դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի»՝ Ջիլիան Անդերսոն («Թագ» սերիալ, The Crown)

«Դրամատիկական սերիալի լավագույն դերասան»՝ Ջեյսոն Բեյթման («Օզարկ» սերիալ, Ozark) 

«Կատակերգական սերիալի լավագույն դերասանուհի»՝ Քեթրին Օ'Հարա (Shitts Creek սերիալ)

«Կատակերգական սերիալի լավագույն դերասան»՝ Ջեյսոն Սուդեյկիս («Թեդ Լասսո» սերիալ, Ted Lasso) 

«Հեռուստաֆիլմի կամ մինիսերիալի լավագույն դերասանուհի»՝ Անյա Թեյլոր Ջոյ («Թագուհու գամբիտը», Queen's Gambit  ֆիլմ) 

«Հեռուստաֆիլմի կամ մինիսերիալի լավագույն դերասան»՝ Մարկ Ռուֆալո («Գիտեմ, որ դա ճիշտ է»  ֆիլմ, I Know This Much Is True) 

«Հրաշք կին 1984» ֆիլմի (Wonder Woman 1984) կասկադյորների թիմը 

«Մանդալորցին» (The Mandalorian) հեռուստասերիալի կասկադյորների թիմը 

Նշենք՝ ԱՄՆ կինոդերասանների գիլդիան համարվում է կինոարտադրության ամենահեղինակավոր մրցանակներից մեկը:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular