ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջիկա ընտրությունների միակ հարցը՝ ո՞ւմ հետ ես դու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հասարակության մի շերտ կա, որը ո՛չ նախկինում, ո՛չ էլ հիմա չի հասկանում, թե ինչ նշանակություն ուներ Արցախը Հայաստանի համար: Մարդկանց այդ տեսակն Արցախը միշտ դիտարկել է բեռ, վայր, որտեղ ծառայություն են անցնում Հայաստանից գնացած զինծառայողներ: Մարդկանց այդ տեսակը իր կյանքի գրեթե բոլոր դժբախտությունների պատճառը համարել է Արցախի չկարգավորված խնդիրը: Հիմա, որ նրան բացատրես, որ եթե չկա Արցախ, ապա կարող է չլինել նաև Հայաստան, որ թուրքը եկել հասել է Սյունիքի դարպասներին, որ 100-150 հազար տոննա ցորեն էր մատակարարվում Արցախից Հայաստանին, որ 100-ից ավելի ՀԷԿ-եր էին աշխատում Արցախում, որոնք էլեկտրաէներգիա էին ապահովում և այլն, և վերջապես Արցախը մեր պատմական հայրենիքն է, որտեղ դեռևս 5-րդ դարում կառուցված եկեղեցիներ կան, միևնույն է մարդկանց այս տեսակը դա չի հասկանում: Նաև չի հասկանալու, երբ չլինի Սյունիքը, Տավուշը, նույնիսկ Երևանի կեսը: Միևնույն է՝ այն մյուս կեսում նա հանգիստ սուրճ կխմի, սպասելով, թե երբ է Բայրաքթարը հայտնվելու իր գլխավերևում: Եվ դժբախտությունն այն է, որ այս մարդիկ են Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը: Այս մարդիկ նայում են Նիկոլին ու իրենց արտացոլումն են տեսնում: Մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ Նիկոլը մեր ժողովրդի մի մեծ մասի հավաքական արատների, մտածելակերպի, աշխարհընկալման մարմնացումն է: Դա է պատճառը, որ եթե վաղը պարզվի, որ Նիկոլը հանձնում է նաև Երևանը, ապա նրան պաշտպանողներ և այդ քայլը արդարացնողներ անպայմանորեն կգտնվեն: Այս մարդկանց ինտելեկտի վրա ազդելով է իշխանության եկել և այն պահում Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, պետք է նաև արձանագրենք, որ 2018թ-ին տասնյակ հազարավոր քաղաքացիներ քվեարկել են Նիկոլի օգտին, որովհետև անկեղծ հավատացել են նրա ստերին, ցանկացել են, որ երկրում փոփոխություններ տեղի ունենան: Ակնհայտ է, որ այդ մարդիկ եկող ընտրություններում չեն քվեարկելու երկիրը կոլապսի ենթարկած այդ մարդու օգտին: Մնում է հասկանալ՝ ովքեր են և որքան են Նիկոլ Փաշինյանին սատարող մարդիկ: Արդյո՞ք նրանք այնքան շատ են, որ ընտրություններում նրանց քվեն բավարար կլինի Նիկոլի իշխանության վերարտադրման համար: Վստահ եմ, որ ոչ: Բայց խնդիրն այն է, որ մենք որպես ազգ, որպես էթնոս պետք է մեր հասարակության այդ հատվածի մտածելակերպն ու արժեքները ինչ-որ ժամանակահատվածում փոխենք, հակառակ դեպքում մի օր կգա մեկ ուրիշ Նիկոլ ու մենք վերջնականապես կկորցնենք մեր հայրենքը, պետականությունը:

Ցավալի է, բայց պետք է արձանագրենք, որ թուրքի հետ առևտրի տենչող այս շերտը, որի համար առաջնային է գրպանում փող լինելը, իսկ ստամոքսում սնունդ, չի էլ պատկերացնում, որ կարճ ժամանակ հետո թուրքական կապիտալը կգրավի ողջ երկիրը՝ իրեն դարձնելով թուրքական տնտեսական էքսպանսիայի զոհը:

Նայեք՝ հարևան Վրաստանում ինչ է տեղի ունենում: Վրացիները իրենց երկրում բողոքում են թուրքական տնտեսական զավթողականությունից, որը մի քանի տարի հետո սահուն անցում է կատարելու այդ երկրի՝ թուրքական լծի տակ ընկնելու փայլուն կոմբինացիայի: Նիկոլն ու իր թիմը քարոզում են թրքասիրություն, քիրվայություն ու ոչ պատահական, ու ոչ առանց հասկանալու: Նրանք շատ լավ են հասկանում, թե ինչ են անում: Առաջիկայում ընտրություններ են ու հիմնական հարցը հետևյալն է՝ կամ դու Նիկոլի հետ ես՝ հայրենիքիդ ու պետականության կորստի հեռանկարով, կամ տրամաբանորեն հակառակը:

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular