ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան չի բացառել ռուսական կործանիչներ գնելու հնարավորությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
rambler.ru-ն գրում է, որ Թուրքիայի արդյունաբերության նախարար Վարանը հայտարարել է, որ չեն բացառում ռուսական Սու-35 և Սու-57 կործանիչների գնումները: Միաժամանակ նա շեշտել է, որ իշխանությունները հույս ունեն զարգացնել իրենց սեփական հինգերորդ սերնդի մարտական ինքնաթիռների ստեղծումը:
 
Վարանը նշել է հաջող գործարքի պայմանները: Նրա խոսքով` ռուսական կործանիչները պետք է բավարարի զինված ուժերի կարիքներին և լավ «ընդգրկվեն» թուրքական ռազմական համակարգ: Միայն այդ դեպքում կործանիչներ կարելի է գնել կամ եվրոպական երկրներից կամ այլ երկրներից:
 
«Այս իմաստով մենք կատեգորիկ հակասական դիրքորոշում չունենք», - բացատրել է նախարարը:
 
Նա նշել է, որ Թուրքիան նախընտրում է զարգացնել իր հինգերորդ սերնդի կործանիչը, բայց եթե Ռուսաստանն ունի մարտական ինքնաթիռ, որը համապատասխանում է թուրքական զինուժի բոլոր պահանջներին, ապա գործարքի հավանականությունը շատ մեծ է:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular