ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` լուցկի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբ հին մարդիկ սովորել են շփման միջոցով կրակ ստանալ, դա էապես փոխել է նրանց կյանքը: Այնուամենայնիվ, դա շատ երկար և աշխատատար գործընթաց է եղել, և մարդիկ միշտ էլ փորձել են այն պարզեցնել, ինչի արդյունքում հորինվել են կրակ ստանալու բազմաթիվ եղանակներ: Այս հարցում իրական առաջընթաց է հանդիսացել լուցկու գյուտը: Առաջին լուցկիները հայտնագործվել են միջնադարյան Չինաստանում: Դրանք եղել են սովորական մաքուր ծծումբով հագեցած ծայրերով բարակ փայտի տաշեղներ: Դրանք վառվել են ոչ թե շփման եղանակով, այլ թույլ վառվող աբեթին կպցնելով, և ծառայել են աբեթի և հրահանի միջոցով կրակը բորբոքելու գործընթացը հեշտացնելու համար: Այդ «նախալուցկիները» հիշատակվում են 13-14-րդ դարերի չինական բնագրերում։ 15-րդ դարում այդ նորույթը հասել է Եվրոպա, բայց տարածում չի գտել։ Նմանատիպ ծծմբային ձողիկներ Եվրոպայում սկսել են օգտագործել միայն 17-18-րդ դարերում, մինչև այն պահը, քանի դեռ քիմիայի զարգացումը թույլ չի տվել դրանք կատարելագործել։

Առաջին լուցկիները 1805 թվականին պատրաստել է ֆրանսիացի քիմիկոս Ժան Շանսելը: Դրանք փայտե լուցկիներ էին, որոնք վառվում էին ծծմբի, բերթոլեյան աղի և ծծմբային սնդիկի խառնուրդից պատրաստված գլխիկը խտացրած ծծմբական թթվի հետ շփելիս։ 1813 թվականին Վիեննայում գրանցվել է Ավստրո-Հունգարիայի լուցկու առաջին Մալիարդա և Վիկա մանուֆակտուրան, որն արտադրել է այդ քիմիական լուցկիները։ 1816 թվականին ֆրանսիացի գիտնական Դերսոնը առաջարկել է ֆոսֆոր օգտագործել կրակ ստանալու համար: 17 տարի անց գերմանացի գյուտարար Յոհան Կամերերը վերցրել է այդ գաղափարը և սպիտակ ֆոսֆոր` օգտագործելով ստեղծել աշխարհում առաջին նման լուցկին: Նշենք, որ այդ նյութը չնայած խիստ դյուրավառ է եղել, այնուամենայնիվ, այն նաև շատ թունավոր է: Կամերերին անգամ հաջողվել է սկսել լուցկու արտադրություն: Լուցկին շատ արագորեն է տարածվել, ուստի շուտով հայտնվել են շատ այլ արտադրողներ: Այնուամենայնիվ, երկու տարի անց լուցկու արտադրությունը ընկել է արգելքի տակ` նրանց  բարձր հրդեհավտանգության պատճառով: 19-րդ դարի 40-ական թվականներին ավստրիացի քիմիկոս Շրետերը հայտնաբերել է կարմիր կամ ամորֆ ֆոսֆորը: Ութ տարի անց այդ գյուտը օգտագործել է գերմանացի Բերգերը: Նա պատրաստել է լուցկի, որի գլխիկը վառվում է կարմիր ամորֆ ֆոսֆոր պարունակող մակերեսի հետ շփման արդյունքում: Ընդ որում ինքը լուցկու գլխիկը Ֆոսֆոր չի պարունակում: Նոր լուցկին ստացվել է լիովին անվտանգ, ուստի շուտով դրանց արտադրությունը թույլատրվել է եվրոպական բոլոր երկրներում: Որոշ ժամանակ անց՝ 1837 թվականից,  լուցկի է արտադրվել նաև Ռուսաստանում: Բարձր պահանջարկի պատճառով լուցկիներ արտադրող գործարանների թիվը արագորեն աճել է:

Լուցկին կազմված է գլխիկից և ձողից։ Գլխիկն իրենից ներկայացնում է սոսնձով շաղախված փոշենման կախույթահեղուկային նյութ։ Փոշենման նյութերն են օքսիդիչները՝ բերթոլեյան աղը և կալիումի երկքրոմաթթվական աղը: Ռուսական, իսկ ավելի վաղ՝ խորհրդային լուցկիների ձողիկը առավել հաճախ եղել է կաղամախու փայտից։ Այն փտումից զերծ պահելու համար թաթախում են օրթոֆոսֆորական թթվի լուծույթի մեջ։ Լուցկու տուփի քսուքը, որին լուցկին քսում են վառելիս, նույնպես սոսնձով շաղախված փոշենման նյութ է, սակայն վերջինիս բաղադրությունը մի փոքր այլ է։ Նրա կազմի մեջ մտնում են ծծմբի սուլֆիդը և կարմիր ֆոսֆորը:

No description available.

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular