ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս խայտառակությունն ունի մեկ անուն՝ «հայկական դիվանագիտություն». Էդգար Ղազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.

«Ապրիլի 3-ը Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություներ հաստատելու օրն է։ Այդ մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության Facebook սոցիալական ցանցում արձանագրում է կատարվել օրվա վերջին՝ ժամը 23․00-ի սահմաններում։

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձի մասին առաջին հրապարակումը կատարվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Facebook սոցիալական ցանցի էջում՝ դրանից շուրջ 4 ժամ առաջ (ի դեպ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն բարեխղճորեն անդրադառնում և հրապարակում է բոլոր երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու տարեդարձերի մասին նյութեր)։

Ստացվում է, որ Հայաստանի ԱԳՆ-ում Հայաստանի գլխավոր դաշնակից երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու տարեդարձի մասին տեղեկացել են Ռուսաստանի ԱԳՆ-ի սոցիալական հաշիվներից։ Ընդ որում` այն պարագայում, երբ այդ օրը Մոսկվայում է գտնվում ՀՀ արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը։

Հատկանշական է, որ հայ-ռուսական հարաբերություններով զբաղվում են ՀՀ արտաքին գործերի նախարարը (իր 4 խորհրդականներով և 1 օգնականով), ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը, ԱԳՆ գլխավոր քարտուղարը, Եվրասիական տարածաշրջանային վարչությունը (որի կազմում կա առանձին Ռուսաստանի բաժին, ՀԱՊԿ-ի բաժին, ԱՊՀ բաժին, ԵԱՏՄ բաժին, Երկկողմ հարաբերությունների բաժին), Լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը, Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը (7 բաժիններով և 5 գլխավոր հյուպատոսություններով)։

«Հայաստանը հետամուտ է՝ ամրապնդելու և խորացնելու երկու ժողովուրդների ավանդական կապերի վրա հիմնված առանձնահատուկ ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ»․ սա մեջբերում է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի «Արտաքին քաղաքականություն» բաժնից, որտեղ սահմանված են ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները։

Եվ ահա նման անտարբեր անուշադրություն մի երկրի հանդեպ, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ին կարողացավ կանգնեցնել կործանարար պատերազմն Արցախում՝ փրկելով մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր և Արցախի գոնե մի փոքր հատվածը։ Մի երկիր, որտեղ ապրում են գրեթե այնքան հայեր, որքան Հայաստանում։ Մի երկիր, որտեղ արտահանում են Հայաստանում արտադրված ապրանքների ավելի քան 70%-ը։ Մի երկիր, որը հանդիսանում է մեր սպառազինությունների գրեթե միակ մատակարարը։ Մի երկիր, որտեղից Հայաստան են փոխանցվում միլիարդավոր դոլարների մասնավոր տրանսֆերտներ։ Մի երկիր, որի հետ մենք անդամակցում ենք մի շարք միջազգային կազմակերպությունների։ Մի երկիր, որի կազմակերպությունները հանդիսանում են ամենամեծ ներդրողները և ամենախոշոր գործատուները Հայաստանում։ Մի երկիր, որը հետպատերազմյան շրջանում միակն է, որն ընդունում է բարձրաստիճան պատվիրակություններ Հայաստանից (իհարկե իրենց բժշկասանիտարական ծառայությունների բժշկական և հիգիենիկ միջոցառումներով հսկողության ներքո)։ Մի երկիր․․․

Եվ այս խայտառակությունն այսօր ունի մեկ անուն․ «հայկական դիվանագիտություն», որը վախճանվել է և ոչ ոք չի այցելում նրա շիրիմին։

Հ․Գ․ 2021 թվականի փետրվարի 26-ին ես ցավով ու զարմանքով արձանագրել էի, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ու Լեհաստանում Հայաստանի դեսպանությունը որևէ հիշատակում չեն արել Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու առթիվ։ Հիմա արդեն ամեն ինչ պարզ է»։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular