ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայի բնակիչների մեծամասնությունը կողմ է համավարակի ժամանակ արտերկրյա ճանապարհորդությունների արգելքին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Համավարակի ընթացքում արտասահման զբոսաշրջային այցերն արգելելու գաղափարը սատարել է գերմանացիների շուրջ երկու երրորդը: Այդ մասին վկայում են YouGov բրիտանական ինստիտուտի հարցման արդյունքները, որն անցկացվել էր dpa գործակալության պատվերով:

Այդ արգելքին կողմ է արտահայտվել հարցվածների 64 տոկոսը, դեմ՝ 26 տոկոսը: Եւս 10 տոկոս հարցվածներ դժվարացել են պատասխանել: Այդ արգելքը հիմնականում սատարել են 55 տարեկանից բարձր քաղաքացիները (71 տոկոս): Սակայն անեւ 18-24 տարիքային խմբում այդպիսի կարծիք արտահայտողները քիչ չէին (54 տոկոս):

Գերմանիայում կտրուկ աճել է Մայորկայում հանգիստն անցկացնելու պահանջարկը, երբ ԳԴՀ ԱԳՆ-ն չեղարկել է իսպանական կղզին տարածքների ցանկից, որոնք համարվում են համաճարակաբանական ռիսկի գոտի: Դրա շնորհիվ Մայորկայից ԳԴՀ վերադարձող մարդիկ այժմ չեն տեղափոխվում կարանտին: Միեւնույն ժամանակ գերմանական իշխանությունները, ընդհանուր առմամբ, խորհուրդ են տալիս հրաժարվել դեպի արտասահման զբոսաշրջային ուղեւորություններից: Սակայն դեռեւս այդպիսի անմիջական արգելքի սահմանում չի նախատեսվում, հաղորդում է DW-ը:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular