ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


29 տարի առաջ այս օրը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ. ՀՀ ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

1992 թ․ ապրիլի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ, որոնք նշանավորեցին երկու երկրների եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության պատմության նոր հանգրվանի սկիզբը:

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են բարեկամական, փոխշահավետ, մշտական վստահության վրա հիմնված բարձրագույն և բարձր մակարդակի երկխոսությամբ, որն արտացոլվում է երկկողմ մակարդակով բազմաբովանդակ համագործակցության բոլոր ոլորտներում և բազմակողմ հարթակներում կառուցողական փոխգործակցության մեջ:

Երկու ժողովուրդների հոգևոր և մշակութային մերձավորության վրա հիմնված փոխադարձ հարգանքը և շահերի ընդհանրությունը հնարավորություն են տալիս հաջողությամբ դիմակայել գլոբալ և տարածաշրջանային բոլոր մարտահրավերներին՝ ուշադրությունը կենտրոնացնելով կայուն զարգացման և Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիների բարօրության ապահովման վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular