ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որո՞նք են սրտամկանի «լուռ» ինֆարկտի հիմնական դրսևորումներն ու զարգացման պատճառները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, ուստի այս հիվանդությունների ախտանշաններն իմանալը կենսական նշանակություն ունի յուրաքանչյուրի համար: Հատկապես վտանգավոր է սրտամկանի ինֆարկտը, որի դեպքում ժամանակին միջոցներ չձեռնարկելը կարող է ճակատագրական լինել:

Սրտամկանի «դասական» ինֆարկտը, որպես կանոն, դրսևորվում է կրծքավանդակի սուր ցավերով և ճնշման զգացողությամբ, մինչդեռ «լուռ» կաթվածների դեպքում ախտանշանները հաճախ այնքան անհասկանալի ու ատիպիկ են լինում, որ մարդիկ դրանք երբեմն անգամ չեն նկատում։

German Heart Foundation-ի ղեկավարներից մեկը՝ Թոմաս ֆոյգթլենդերը Focus պարբերականի հետ զրույցում բացատրել է, ինչու սրտամկանի «լուռ» ինֆարկտի դեպքում մարդիկ հաճախ չեն գիտակցում, թե ինչ է կատարվում։

«Սովորաբար դրանք թեթև ընթացք են ունենում, իսկ այնպիսի ախտանշանները, ինչպիսին են գլխապտույտները, թուլությունը, ինքնազգացողության վատթարացումն ու հոգնածությունն այնքան ատիպիկ են լինում, որ հիվանդները դրանց ուշադրություն անգամ չեն դարձնում», – բացատրում է մասնագետը։

Եթե սրտամկանի «լուռ» ինֆարկտը ժամանակին հայտնաբերել չի հաջողվում, ապա ընթացիկ պրոֆիլակտիկ բուժզննումները թույլ կտան պարզել՝ կան արդյոք վնասվածքներ սրտամկանի ինֆարկտի հետևանքով։ Նման «լուռ» ինֆարկտների հետևանքները կարող են շատ վտանգավոր լինել։ Դրանք կարող են հանգեցնել «իրական» ինֆարկտի, որն էլ կարող է մահվան ելք ունենալ։ Ավելին՝ սրտամկանի «լուռ» ինֆարկտից ընդամենը չորս տարի անց մահվան վտանգը հիվանդի մոտ բարձրանում է 60 տոկոսով, ուստի այն ժամանակին հայտնաբերելը և հետագայում միջոցներ ձեռնարկելը շատ կարևոր է։

Թոմաս ֆոյգթլենդերի խոսքով՝ գոյություն ունի սրտի նոպայի հավանականությունը բարձրացնող հինգ գործոն, որոնք են ծխախոտի գործածությունը զարկերակային բարձր ճնշումը, շաքարային դիաբետը, խոլեստերինի բարձր մակարդակը կամ գենետիկական նախատրամադրվածությունը։ Վերոնշյալ ռիսկային գործոններից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում հարկավոր է անպայման մանրակրկիտ հետազոտություն անցնել։ Եթե դրանցից ոչ մեկն առկա չէ, ապա մեծ է հավանականությունը, որ մարդը երբևէ չի բախվի ոչ սրտամկանի «լուռ» ինֆարկտի, ոչ ախտանշաններով դրսևորվող ինֆարկտի խնդրին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular