ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 3)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Գվինեա՝ Երկրորդ հանրապետության հռչակման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1700 – ծնվել է հասարակական գործիչ, վաճառական Աղազար Լազարյանը։

1922 – ծնվել է գեղանկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը։

1983 – վախճանվել է թարգմանիչ, բանասեր Արբուն Տայանը։

1990 - ԽՍՀՄ-ում ընդունվել է «Արտակարգ իրավիճակների օրինական ռեժիմների մասին» օրենքը, որը վերաբերվել է ԼՂՀ-ին։

1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ռուսաստանի հետ։

1993 - Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայերը գրավել են Քելբաջարը։

2006 - Արցախում հայտնաբերվել են պատմական Տիգրանակերտի ավերակները, ինչպես նաև լույս աշխարհ է հանվել Հանդաբերդի վանքը։

2007 - Երևանի քաղաքապետարանի մասնաշենքերից մեկում, նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ, հանդիսավորությամբ վերաբացվել է Երևանի պատմության թանգարանը:

2008 - Երևանում Հայաստանի կապի և տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը և Իրանի ճանապարհների և հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանին ստորագրել են Հայաստան-Իրան երկաթուղու նախագծի իրականացման համագործակցության հուշագիր:

2014 - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել, որը քննարկվել է իշխող Հանրապետական կուսակցության գործադիրի նիստում և ընդունվել:

2016 - ապրիլյան պատերազմի ընթացքում առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողություններ վարել, իսկ հայկական ստորաբաժանումները հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը, ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ և հետևակի մարտական մեկ մեքենա։

2017 - հրատարակվել են խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները՝ ԱԺ են անցել ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք»-ը և ՀՅԴ-ն։

2020 - Հայաստանում գրանցված օդանավերին արգելել են թռիչքներ իրականացնել եվրոպական երկրներ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1502 — սկսվել է Քրիտոֆոր Կոլոմբոսի 4-րդ ճանապարհորդությունը։

1694 — ծնվել է անգլիացի բնաբան և թռչնաբան Ջորջ Էդվարդսը, որը հանդիսանում է «բրիտանական թռչնաբանության հայրը»։

1747 — վախճանվել է իտալացի նկարիչ ֆրանչեսկո Սոլիմենան, որը հանդիսանում է նկարչության նեապոլյան դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։

1770 – ծնվել է հույն գեներալ Թեոդորոս Կոլոկոտրոնիսը։

1783 – ծնվել է ամերիկյան գրող և պատմաբան Վաշինգտոն Իրվինգը։

1798 — ծնվել է Անտարկտիդայի ամերիկացի հետազոտող Չարլզ Ուիլկսը։

1829 — անգլիացի Ջեյմս Կարրինգտոնը ստացել է սուրճի հատիկներ աղացող սարքի արտոնագիր։ Այդ օրը հանդիսանում է սրճաղացի ծննդյան օրը։

1879 - Սոֆիան հռչակվել է Բուլղարիայի մայրաքաղաք:

1885 – գերմանացի գյուտարար Գոթլիբ Դայմլերն արտոնագրում է իր ստեղծած առաջին շարժիչը, որը կիսով չափ աշխատել է ձիաուժով։

1896 — Միլանում հիմնադրվել է «La Gazzetta dello Sport» հրատարակությունը, որը Եվրոպայի ամենաազդեցիկ սպորտային հրատարակությունն է։

1897 – վախճանվել է գերմանացի դաշնակահար և կոմպոզիտոր Յոհաննես Բրամսը։

1905 — հիմնադրվել է «Բոկա Հունիորս» ֆուտբոլային ակումբը, որը հանդիսանում է Արգենտինայի ամենհանրահայտ ակումբներից մեկը։

1911- Բրիտանիայում կայացել է մարդահամար, ըստ որի՝ երկրի բնակչությունը տասը տարում ավելացել է 9.1%-ով և կազմել է 45.2 միլիոն մարդ։

1922 — Իոսիֆ Ստալինը ընտրվել է ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար։

1924 - ծնվել է ամերիկացի հայտնի դերասան Մառլեն Բրանդոն, որը 8 անգամ ներկայացվել է Օսկարի:

1932 - ռուս վիրաբույժ Յուրի Վորոնոյը իրականացրել է աշխարհում առաջին երիկամի փոխպատվաստման վիրահատությունը։

1933 - բրիտանացի օդագնացներն առաջին թռիչքն են իրականացնում Էվերեստ լեռնագագաթի վրայով։

1955 - Փարիզում «L’Équipe» թերթի նախաձեռնությամբ 8 երկրների ներկայացուցիչներ պայմանավորվել են ստեղծել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգա։

1961 – ծնվել է ամերիկացի դերասան Էդի Մերֆին։

1966 - Խորհրդային «Լունա-10» տիեզերական ավտոմատ կայանը առաջին անգամ դուրս է եկել Լուսնի ուղեծիր:

1973 - Նյու Յորք քաղաքում տեղի է ունեցել աշխարհում առաջին բջջային հեռախոսային զանգը։

1975 - Շախմատի միջազգային ֆեդերացիան Ռոբերտ Ֆիշերին զրկել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումից, քանի որ նա հրաժարվել է Անատոլի Կարպովի հետ մրցախաղից:

1976 - Ֆրանսիայում տեղի է ունեցել «Սեզար» կինոմրցանակի հանձնման առաջին արարողությունը:

1990 — Լվովի ռատուշայի վրա առաջին անգամ Ուկրաինայում պաշտոնապես բարձրացվել է կապույտ-դեղին դրոշ։

2000 - Բիլ Գեյթսը «Մայքրոսոֆթ»-ի ակցիաների գների անկման հետևանքով մեկ օրում կորցրել է $12 միլիարդ դոլար։

2007 - «V-150» էլեկտրագնացքը զարգացրել է ռեկորդային 574,8 կմ/ժ արագություն:

2010 - Ղրղզստանում տեղի է ունեցել հեղափոխություն:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular