ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտի 1-ի «նոր սերիա՞». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՍԴ-ի հայտնի որոշումից հետո, իրավական բոլոր նորմերով, հաջորդ գործընթացը պետք է լիներ առաջին ատյանի դատարանի կողմից քրեական հետապնդումը դադարեցնելը, սակայն, ինչպես տեսնում ենք, զարգացումներն այլ ուղղությամբ են ընթանում։ Նախ՝ դատախազներն առանց հիմնավորման բացակայեցին դատական նիստից, իսկ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դիմել է Սահմանադրական դատարան։ Ըստ դատախազության, «Սահմանադրական դատարանի որոշումից հետո միայն հնարավոր կլինի դատավարական լեգիտիմ դիրքորոշում ձևավորել սույն քրեական գործով ամբաստանյալների քրեական հետապնդման հետագա ճակատագրի հարցում»: Եթե պարզ, հանրամատչելի լեզվով բացատրենք, ապա փաստացի դատախազը ցանկանում է առաջադրված մեղադրանքները վերաձևակերպելու, վերաորակելու և այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հնարավորություն ստանալ ՍԴ-ի միջոցով։ Սակայն, սահմանադրագետների կարծիքով, գլխավոր դատախազը դատական քննության փուլում իրավունք չուներ դիմել Սահմանադրական դատարան։

«Փաստ» թերթի տեղեկություններով, քաղաքական իշխանությունից հստակ հանձնարարական է իջեցվել ամեն ինչ անել, որպեսզի Մարտի 1-ի դատական գործում մեղադրանքի վերաորակում իրականացվի, և գործը կարճելու մասին խոսք անգամ չլինի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, հարցի «կարգավորման» գործում ակտիվ ներգրավված է ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ վերաորակման թեզն ի սկզբանե ակտիվորեն շրջանառում էին, այսպես կոչված, սորոսականներն ու ընդհանրապես մշտապես արևմտյան ֆինանսավորում ստացող որոշ անհատներ, որոնք, իրար հերթ չտալով, չէին էլ թաքցնում իրենց կատաղությունը ՍԴ-ի որոշման հետ կապված:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular