ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ ապրիլի 3

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կարևոր կլինի դատարկ բաների պատճառով չբարկանալը, բարեհամբույր ու կենսուրախ լինելը: Շրջապատողների խոսքերն ու արարքները ձեզ ամեն անգամ դուր չեն գա, բայց հիմա կարևոր կլինի սուր անկյունները հարթելը, հնարավորության դեպքում կոնֆիկտներից խուսափելը: Եթե դուք պրովոկացիաներին չտրվեք, իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, ծանոթների հետ շփվելն էլ կհեշտանա:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Հարմար ժամանակ է ֆինանսների և ունեցվածքի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Լավ գաղափարներ կունենաք՝ կապված կարիերայի և բիզնեսի զարգացման հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լավ է գործերը երկար ժամանակով չհետաձգեք, քանի որ օրվա առաջին կեսը շատ արդյունավետ կլինի: Հավանական են հաջող բանակցություններ, կարող եք քննարկել աշխատանքի կամ բիզնեսի, ինչպես նաև ներդրումների և խոշոր գնումների հետ կապված հարցերը: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը անկում կապրի: Որոշ Ցուլեր հանգստի կարիք կունենան:

Երեկոն ավելի հարմար է մտորումների, քան ակտիվ գործողությունների համար: Այդ հատվածում նշանակված հանդիպումները կարող են սպասվածի նման չանցնել: Լավ է խոստումներ չտաք, քանի որ դրանք պահելը հիմա բարդ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի օր է: Այն հարմար է ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Որոշ Երկվորյակներ անսպասելի, բայց ճիշտ պատասխաններ կգտնեն երկար ժամանակ բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: Հնարավոր են համագործակցության անսովոր առաջարկներ, և այստեղ կարող եք երկար չմտածել. ինտուիցիան միանգամից կհուշի ճիշտ պատասխանը:

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այստեղ հավանական են նշանակալի դրական փոփոխություններ: Տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում, կարող եք շատ բաների մասին հանգիստ պայմանավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է ինքնուրույն աշխատանքի համար: Հաճախ դուք միայնակ կարող եք անել այն, ինչը չի հաջողվել մյուս նշանների ներկայացուցիչների մի ողջ թիմի: Արժե լսել ինտուիցիայի ձայնը, որն անսխալ կհուշի՝ ինչի վրա է լավ կենտրոնանալ, ում կարելի է վստահել:

Գործնական հարաբերությունները երբեմն լարված կլինեն, չնայած՝ լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն: Անձնական կյանքում կգերակշռեն դրական միտումները: Հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել մտերիմների հետ, զրուցել բոլորի համար կարևորի մասին կամ միասին ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն սկսեք ամենակարևոր գործերից: Դուք հրաշալի գլուխ կհանեք դրանցից, կկարողանաք հրաշալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել: Հնարավոր են անսովոր իրավիճակներ: Այստեղ ինտուիցիան կօգնի ձեզ արագ գլուխ հանել, թե ինչն ինչոց է և ճիշտ որոշում ընդունել: Դուք չեք ասի ու չեք անի այն, ինչի համար ավելի ուշ ստիպված էիք լինելու զղջալ:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է մտերիմների հետ շփվելու համար և հին կապերը վերականգնելու շանս կընձեռի: Լավ է զբաղվեք տնային գործերով: Դրանք ձեզ ո՛չ հոգնեցնող կթվան, ոչ էլ ձանձրալի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հաջող կսկսվի: Դրանից արժե օգտվել ինչ-որ կարևոր հարց լուծելու կամ վաղուց մտածածն իրագործելու համար: Հնարավոր են նոր բացահայտումներ, հաճելի լուրեր, առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Հաջողությունը ձեր կողմից կլինի: Աշխատեք իրագործել այն, ինչ շատ վաղուց եք մտածել:

Օրվա երկրորդ կեսը շատ հանգիստ կանցնի: Այն բարենպաստ է շփումների համար: Դուք ընդհանուր լեզու կգտեք ամենատարբեր մարդկանց հետ, նաև նրանց, որոնք նախկնում չէիք հասկանում: Շատ տարաձայնություններ կմնան անցյալում, և դուք համարյա ոչ մի ջանք չեք գործադրի, որպեսզի դա տեղի ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք լավ գլուխ կհանեք բարդ աշխատանքից, հաճախ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ դա մյուսներին անել չի հաջողվել: Կկարողանաք վերականգնել հին կապերը, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Շատ Կշեռքների կաջակցեն նրանք, որոնցից նշանի ներկայացուցիչները նման բան չէին սպասում: Նշանի որոշ ներկայացուցիչներ կընկերանան նրանց հետ, որոնց հետ նախկինում մրցակցում էին:

Օրվա առաջին կեսը հագեցած կլինի, իսկ երկրորդն ավելի հանգիստ կանցնի, բայց նույնպես դրական հույզեր կպարգևի: Երեկոն արժե անցկացնել ամենամտերիմ մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է շփումների համար: Կարող եք քննարկել կարևոր հարցերը, այդ թվում՝ նրանք, որոնք լուրջ տարաձայնությունների պատճառ են դարձել: Ձեզ հաճույքով կաջակցեն հին ու նոր ծանոթները: Չի բացառվում գործնական հարաբերությունների սկիզբը, որոնք ժամանակի ընթացքում ընկերական կամ սիրային բնույթ կստանան:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Այսօր դուք հակված կլինեք դրան թեթևամտորեն վերաբերվել, մեծ գումար կծախսեք դատարկ բաների վրա: Չծրագրված գնումներ անելուց առաջ երկար մտածեք: Հաճախ նախնական ընտրությունը ամենահաջողը կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Գործնական տեսանկյունից ամենահասարակ օրը չէ: Հաճախ ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը, քան ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելը կամ ջանքերը միավորելը: Նույնիսկ մտերիմները ձեզ միանգամից ճիշտ չեն հասկանա, երբեմն նույնիսկ ամենահասարակ բաները պիտի երկար բացատրեք: Բայց դուք համբերատար կլինեք ու հոգեկան հավասարակշռությունը չեք կորցնի: Բարեհամբույր լինելն ու հումորի զգացումը կօգնեն հարթել սուր անկյունները:

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներով լի կլինի ու կուրախացնի հաջող զուգադիպություններով: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն սիրահարված Աղեղնավորների հանդեպ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջող օր է գործնական բանակցությունների, աշխատանքին և բիզնեսին վերաբերող ցանկացած հարց քննարկելու համար: Կարող եք պայմանավորվել համագործակցության մասին, նոր համախոհներ ու օգնականներ գտնել: Ինտուիցիան հաճախ կհուշի ձեզ, թե ինչ են իրականում ուզում շրջապատողները: Իհարկե, դա նկատելի կերպով կհեշտացնի շփումները, թույլ կտա խուսափել տհաճ պահերից:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ստեղծագործ մոտեցում, երևակայություն և հնարամտություն պահանջող գործերի համար: Հաճախ դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Դա կշահի շրջապատողների հարգանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է աշխատանքի համար: Կարևոր չէ՝ դուք ինքնուրույն եք աշխատում, թե համախոհների թիմ ունեք. բոլոր դեպքերում հաջողության հասնելու շանսերը մեծ են: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, չի բացառվում ծանոթությունը մեկի հետ, որի մասին նախկինում լավ բաներ եք լսել: Հեշտությամբ կընկերանաք, կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին:

Օրվա երկրորդ կեսին հավանական են չծրագրված ծախսեր, ցավալի կորուստներ: Բայց խոսքը մանրուքների մասին կլինի, այնպես որ՝ վշտանալ չարժե: Ուրախության առիթներ կգտնվեն: Դրանք հատկապես շատ կլինեն սիրահարվածների մոտ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ներդաշնակ, թեթև ու հաճելի օր է: Շատ նախաձեռնություններ հաջող կլինեն, հաճախ հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ մյուսները խնդիրների են բախվել, չեն կարողացել անհրաժեշտ արդյունքի հասնել: Դուք հրաշալի գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում պահանջող գործերից, ինքներդ չեք ձանձրանա և մյուսների համար էլ գրավիչ զբաղմունքներ կգտնեք:

Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան: Նոր հարաբերությունները կարող են ավելի արագ զարգանալ, քան սովոր եք: Բայց դրա համար զղջալու կարիք հազիվ թե լինի: Վառ տպավորություններ ու անմոռանալի պահեր շատ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular