ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կենսագրություն ունի ԲՏԱ նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ նախագահի ապրիլի 2-ի հրամանագրով Հայկ Չոբանյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:

Իրավաբան.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը։

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
1973թ., Տավուշի մարզ

Կրթություն
1995թ. ավարտել է ԵՊՀ պատմության ‎ֆակուլտետը, եղել է ԵՊՀ ուսանողական խորհրդի առաջին նախագահը:
1999 թ. ավարտել է ՀՀ կառավարման ակադեմիան:

Աշխատանքային գործունեություն
1997թ. – «Պետական ծառայողի լրատու» ամսագրի խմբագրությունում՝ որպես տնտեսական բաժնի խմբագիր
1998-2001թթ. – աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում, ապա` ՀՀ արդարադատության նախարարությունում
2000-2003թթ. – հրատարակչության տնօրեն
2003-2012թթ. – ղեկավարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը
2006-2013թթ. – Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԻՏՁՄ) խորհրդի անդամ
2012թ. հիմնադրել է «Արփի սոլար» ընկերությունը
2014-2017թթ. – Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն և «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն
2018թ. հիմնադրել է Ֆրիներջի ընկերությունը
2019-2021թթ. – ՀՀ Տավուշի մարզպետ
2021թ. ապրիլի 2-ին նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:

Այլ տվյալներ
1995-1997թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2007 թվականից սկսած հանդիսացել է մի շարք տեղական և միջազգային նախաձեռնությունների անդամ, մասնավորապես՝ Հարավային և Արևելյան Եվրոպայի ՏՀՏ ֆորումի խորհրդի անդամ, ԵՄ էլեկտրոնային կառավարման զարգացման կենտրոնի մասնավոր ոլորտի աջակցության կոմիտեի անդամ, ՀՀ ՏՏ զարգացման ազգային խորհրդի անդամ, ԵՄ թվային շուկաների ներդաշնակեցում ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, ՏՏ համաշխարհային ալյանսի խորհրդի անդամ և այլն:
2012թ.-ից ղեկավարել է Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամը:
2016թ. հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը:
2016թ.-ից «Իրական» դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
2017թ.-ից Հայաստանի փառատոների ասոցիացիայի նախագահն է:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Իրավաբան.net
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular