ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք դուրս եկանք, քաշվեցինք մի կողմ, բա հիմա ինչո՞ւ այդ բարեփոխումները չեն իրականացվում․ ԵՊՀ նախկին ռեկտոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ-ն շատ է տուժում, որ տևական ժամանակ ռեկտոր չունի, թաքցնելու բան էլ չէ, որ կառավարությունն ուզում է այնտեղ իր մարդուն տեսնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով երեկ` ապրիլի 1-ին, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի տապալված նիստին, ասաց մայր բուհի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը։

«Միանշանակ է, որ ռեկտոր չլինելու հանգամանքը մեծ վնաս է հասցնում համալսարանի կրթական գործընթացին։ Ժամանակավոր պաշտոնակատարը, վարչական աշխատակիցները որոշակիորեն անորոշության մեջ են ու չեն կարող կառավարման առումով նորմալ գործընթացներ իրականացնել։ Խոսում էին բարեփոխումների մասին, դժգոհ էին ինձանից, այն թիմից, որի հետ աշխատում էինք, մենք քաշվեցինք մի կողմ, դուրս եկանք, բա հիմա ի՞նչ է եղել, ինչո՞ւ այդ բարեփոխումները չեն իրականացվում։ Ինչ-որ պրոյեկտներ են մեջտեղ բերում, որոնք հեռու են իրականությունից»,- ասաց նա՝ հավելելով, որ որակյալ բարձրագույն կրթությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, առանց կրթական համակարգի լուրջ բարեփոխումների անհնար է երկիրը դուրս բերել աղքատությունից։

Մայր բուհում ստեղծված վիճակի, մթնոլորտի համար նախկին ռեկտորը ցավ է ապրում․

«Համալսարանի քիչ թե շատ կայուն վիճակն էլ գոյություն չունի։ Կոլեկտիվի մեջ զգացվում են որոշակի անհամաձայնություններ, միմյանց նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք, տարբեր ֆակուլտետներում՝ խառնակչություններ։ Այս ողջ գործընթացները ցույց տվեցին, որ մտավորականը նա չէ, ով բարձրագույն կրթություն ունի։ Դա կարևոր պայման է, որպեսզի կոչվես մտավորական, բայց մտավորականին բնորոշ շատ գծեր համալսարանում անտեսվում են։ Բոլորի մասին չէ խոսքը, այսօր էլ բուհում կան ազնիվ, մտավորական մարդիկ»։

Ըստ Արամ Սիմոնյանի՝  կոլեկտիվի մի մասը չդիմացավ փորձություններին և մտավորականի իր կոչումից արդեն հեռացել է, անձնական շահը վեր է դասվել ազգայինից, հասարակականից, մտավորականին բնորոշ կարևոր գծերից՝ խիղճը ոչ բոլորն ունեն։

Դիտարկմանը, թե այս իշխանությունը հայտարարում էր, որ քաղաքակությունից բուհերը պիտի հեռու պահել, բայց այսօր ռեկտորի ընտրությունը դարձել է քաղաքական հարց, Ա․ Սիմոնյանը համակարծիք է, նա ավելացնում է, որ իշխանությունը բուհերի ինքնավարությանը մեծ հարված է հասցնում։

«Մինչեւ 2018-ը ինքնավարության համար թրեր էինք կոտրում միմյանց դեմ, էլ բազմաթիվ քննարկումներ, ժողովներ, ուսանողությունը պահանջում էր բոլոր խորհուրդներում ¼-ով իր ներկայացուցիչները լինեն։ Շատ ակտիվ պայքարում էին դասախոսները։ Բա այդ ամենն ի՞նչ եղավ։ Այդ ինքնավարությունը, որն օրենքով է ամրագրված, այսօր բացարձակապես հաշվի չի առնվում»,- փաստեց նա և որպես ասվածի հիմնավորում  նշեց հոգաբարձուների խորհրդի թվի փոփոխությունը, ինչի հետևանքով խորհրդի անդամների մեծամասնությունն էլ կապ չունի համալսարանի հետ, հիմնականում չինովնիկներ են, կառավարության կողմից վերահսկվող մարդիկ, որոնք որոշում են, թե բուհն ինչպես պիտի զարգանա։ Ավելին, նախկին ռեկտորը հիշեցնում է միջազգային պարտավորությունների, Բոլոնիայի գործընթացի մասին ու հարցադրում անում․ «Ինչո՞ւ ենք այդ ամենը մոռացել ու մի կողմ գցել»։

Անդրադառնալով բուհերի շենքերի վաճառքին և ակադեմիական քաղաք կառուցելու Փաշինյանի հայտարարությանը, Արամ Սիմոնյանը նախ փաստում է, որ այդ գաղափարը կյանքի կոչելու համար հսկայական ներդրումներ են հարկավոր և անգամ բուհերի շենքերի վաճառքը չի կարող նման ծավալի ծրագրի համար ֆինանսական աղբյուր դառնալ։ Որպես բազմաթիվ երկրներում ակադեմիական քաղաքներ այցելած մարդ,  հատ-հատ թվարկում է, թե ակադեմիական քաղաքի համար ինչ ենթակառուցվածքներ, ծառայություններ են պետք՝ ընդգծելով․

«Խոսքը միլիարդների մասին է։ Այս աղքատ տնտեսության պայմաններում այդ միլիարդները որտեղի՞ց ենք ճարելու։ Բուհերի շենքերի վաճառքի գումարն անգամ ծախսերի 1/10-ը չի կազմում։ Առաջիկա տասնամյակում նման նախագիծ անհնար է Հայաստանում իրագործել»։

Ի պատասխան հարցին, թե այս երեք տարիների ընթացքում կրթական համակարգը զարգացո՞ւմ, թե՞ հետընթաց ապրեց, Ա․ Սիմոնյանն ասաց․ «Իմ ռեկտոր լինելու շրջանում էլ խնդիրները, թերությունները շատ էին։ Մենք էլ էինք սխալներ թույլ տալիս, բայց աշխատելու մեծ ցանկություն կար ու դա արվում էր, առաջընթաց ապահովվում էր։ Այսօր ես առաջընթաց չեմ տեսնում, ավելին հետընթաց եմ արձանագրում։ Սրա պատճառն այն է, որ չունենք կրթության վերաբերյալ ռազմավարություն, օրենսդրական ապահովվածություն։ Այն, ինչ կա, չի համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Այս ամենով պիտի լուրջ զբաղվել, այլապես մեր կրթական համակարգը կգլորվի գավառական մակարդակի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular