ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շատ մութ կողմեր կան Շուշիի անկման հետ կապված, որոնք դեռ կպարզվեն». Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարծում եմ՝ Կոմանդոսի հոգին միշտ վառ է լինելու եւ միշտ ջերմացնելու է մեր մատաղ սերնդին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Սա մեծ կորուստ է ոչ միայն իր ընտանիքի համար, այլ նաեւ հայ ժողովրդի համար։ Հասկանալի է, կյանքի եւ բնության փիլիսոփայությունը, որ մարդ մեկ օր ծնվում եւ մեկ օր էլ նրա մարմինն անջատվում է հոգուց։ Կարծում եմ՝ Կոմանդոսի հոգին միշտ վառ է լինելու եւ միշտ ջերմացնելու է մեր մատաղ սերնդին։ Նրա անցած ճանապարհին, նվիրվածությունը հայրենիքին, վառ օրինակ պետք է հանդիսանա նաեւ ռազմական ուսուցման մեջ։ Նրա հետ ծանոթացել եմ 1990-ականներին։ Ավելի խորությամբ ճանաչել եմ նրան Շուշիի օպերացիայից առաջ։ Նա Շուշիի ազատագրման խորհուրդն է հանդիսանում։ Նա ինձ հարազատ անձնավորություններից մեկն է։ Կարծում եմ՝ Կոմանդոսին շատ ավելի լավ ճանաչողներից մեկն եմ ես, որի հետ նաեւ անցած ճանապարհ ունեմ։ Կուզեի, որ իր հոգին լուսավորվեր, մենք իրեն միշտ կհիշենք»,- նշեց նախկին նախարարը։

Անդրադառնալով Շուշիի հայտնի օպերացիային՝ Օհանյանն ասաց, որ այդ ժամանակ շատ բան է քննարկվել. «Քննարկվել է Շուշիի ազատագրման օպերացիան։ Կարծում եմ, որ Շուշիի ազատագրման օպերացիան այն ժամանակ իրականացվել է ռազմական արվեստի պահանջներին համաձայն. սկսած կազմակերպման հարցերից, տեղանքի ուսումնասիրում, հետախուզություն, ղեկավարում, փոխգործակցության կազմակերպում, համակողմանի ապահովման միջոցառումներ։ Սա է հանդիսացել այն գրավականը, որ հաղթանակ է բերել։ Հաղթանակի մյուս գրավականը մեր հրամանատարների եւ նրանց զինվորների, ենթակաների անձնուրացությունն է։ Այն ժամանակ մեր հրամանատարներն ու զինվորները կարողացան մագլցել այդ ժայռերն ի վեր եւ ազատագրել Շուշի քաղաքը։ Հիմա ափսոսանք ենք մենք ապրում, շատ թերություններ  են եղել, նաեւ շատ մութ կողմեր կան Շուշիի անկման հետ կապված, որոնք դեռ կպարզվեն»։

Սեյրան Օհանյանը պատմեց, որ պատերազմից հետո մեկ անգամ է հանդիպել Կոմանդոսի հետ. «Քանի որ նա հիվանդ էր, երկար չեմ խոսել, մի քանի բառ ենք փոխանակել»։

Հիշեցնենք, որ 81-ամյա լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը մահացել է մարտի 31-ին։ Նրա հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 3-ին, ժամը 11.00-ին, Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգեւոր արարողակարգ:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular