ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը Հյուսիսային Կորեա երբեք չի եղել և չի դառնա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջին անգամ, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալ և սպասվող ընտրություններում հաղթելու նպատակադրման մասին, հաջորդ օրն իսկ Նիկոլ Փաշինյանն իր խմբակցությանը հավաքեց ժողովի, որի արդյունքում հայտարարեցին, որ ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ չկա: Այդ հայտարարությունը քաղաքական և հանրային սեկտրում ընկալվեց որպես իշխանությունների վախի դրսևորում: Իհարկե, դա այդպես էլ կա իրականում, հակառակ դեպքում տրամաբանությունը ո՞րն է հայտարարել ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, ու մի քանի օր հետո հետ կանգնել այդ նպատակից:

Ծավալված հանրային դիսկուրսի արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ ընտրություններից հրաժարումը մարդիկ ընկալում են որպես վախկոտության, կամ անվստահություն Ռոբերտ Քոչարյանին հաղթելու գործում: Ըստ էության, երկու պատճառն էլ առկա է: Բայց, ինչպես Նիկոլը ինքն իրեն բնութագրում է «ես փախնող տղա չեմ» ձևակերպումով, այդուհանդերձ իր մեջ ուժ գտավ նորից հայտարարելու ընտրություններ անցկացնելու մտադրության մասին: Սակայն նա որոշել է ամեն գնով կասեցնել Ռոբերտ Քոչարյանի՝ ընտրություններին մասնակցելու մտադրությունը իրավական գործընթացներով: Քաղաքական գործիքակազմով չի կարողանում:

Սահմանադրական դատարանի որոշումից հետո, ողջ իրավական համակարգը հիմա էլ լծվել է Քոչարյանին այլ մեղադրանք առաջադրելու գործին: Մանրամասն հարկ չկա քննարկելու, քանի որ այն, ինչ տեղի է ունենում բոլորի աչքի առաջ է, հասկանալի է: Հայաստանում արդեն Սահմանադրություն, օրենքներ, ՍԴ որոշումներ և նման իրավական գործիքներ այլևս կիրառելի չեն, որևէ մեկին դրանք չեն հետաքրքրում, ավելի դիպուկ ասած՝ իշխանությունը պոլի շոր է դարձրել իրավունքը, Սահմանադրությունն ու օրենքները:

Մյուս կողմից տարատեսակ սոցիոլոգիական հարցումներ են անցկացվում և հրապարակվում, թե բա գիտե՞ք Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 30 տոկոս և ավելի է, իսկ դիցուք Քոչարյանինը 5 տոկոս: Նպատակը մեկն է՝ ցույց տալ հանրությանը, թե Քոչարյանը չի վայելում հանրային աջակցություն, իսկ այ Նիկոլը տեսեք ինչ վարկանիշ ունի: Սա ավելին քան ծաղր է մարդկանց հանդեպ, քանի որ չի կարող մարդը ունենալ նման վարկանիշ, որը ուղղակի աղետ է բերել ազգի ու պետության գլխին: Այդուհանդերձ, ընտրություններից առաջ երկրում սկիզբ է առնում քաղաքական տեռորի մի նոր փուլ, որի մասն է կազմում իրավական բեսպրեդելը: Ընդ որում, տեռորը ոչ միայն Քոչարյանի նկատմամբ է, այլև մյուս ընդդիմադիր ուժերի և գործիչների, որոնցից Նիկոլը վախ ու վտանգ է զգում: Ամեն դեպքում Հայաստանը Հյուսիսային Կորեա երբեք չի եղել և չի դառնա, որքան էլ իշխանությունները փորձեն բռնատիրական կարգեր հաստատեն՝ իրենց վերարտադրությունը ապահովելու համար:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular