Վտանգավոր նոպաներ. գիտնականները գտել են կորոնավիրուսի նոր մահացու վտանգավոր բարդություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆCOVID-19-ով հոսպիտալացված որոշ պացիենտների մոտ լինում են ոչ ջղակծկումային նոպաներ, ինչը կարող է մեծացնել մահվան հավանականությունը: Այս մասին նախազգուշացնում են Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցից եւ Բեթ Իսրայել Դիակոնիս բժշկական կենտրոնից (ԱՄՆ) հետազոտողները: Նրանց գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են Annals of Neurology ամսագրում:
Հետազոտության հեղինակները վերլուծել են COVID-19-ով հոսպիտալացված 197 պացիենտների տվյալները, որոնք անցել էին էլեկտրաէնցեֆալոգրի մոնիթորինգ: Էլեկտրաէնցեֆալոգիրը ոչ ջղակծկումային նոպաներ էր հայտնաբերել պացիենտներից 9,6 տոկոսի մոտ, որոնցից ոմանք նախկինում նյարդաբանական խնդիրներ չէին ունեցել: Ընդ որում՝ այսպիսի հիվանդների հոսպիտալացումը ավելի երկարատեւ է եղել, իսկ մահանալու հավանականությունը 4 անգամ մեծացել է:
Գիտնականների խոսքով՝ այդ ամենը վկայում է, որ նյարդաբանական բարդությունները կարող են լինել COVID-19-ի հետ կապված հիվանդացության եւ մահացության կարեւոր գործոն:
Ըստ գիտնականների՝ արդյունքները ցույց են տալիս, որ COVID-19-ով պացիենտներին պետք է ուշադիր վերահսկել ոչ ջղակծկումային նոպաները հայտնաբերելու համար՝ որպես կորոնավիրուսի ժամանակ նոր վտանգավոր բարդություն: Սակայն առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք այդպիսի հիվանդների համար ինտենսիվ թերապիա կպահանջվի: