ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գովազդի մասին» օրինագծով իշխանությունը փորձ է անում ճնշել ազատ մամուլին. մասնագետներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծով առաջարկվում է լրատվական կայքերում տեղադրված վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գովազդների ցուցադրման գրաֆիկը սահմանափակել, ըստ որի՝ դրանք կարող են հրապարակվել միայն երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան 7-ն ընկած ժամանակահատվածում:

Առաջին ընթերցմամբ Ազգային ժողովն այն ընդունել է, եթե 2-րդով էլ անցնի, ապա ավելի քան 50 լրատվական կայք կզրկվի իր բյուջեի մոտավորապես 70 տոկոսից: «Շամշյան մեդիայի» ղեկավարը դեմ է խաղամոլությանը, բայց նրա համոզմամբ, սա հարցի լուծում չէ, ավելին՝ միտված է միայն ազատ մամուլի ճնշմանը, քանի որ հնարավոր չէ վերահսկել սոցիալական ցանցերի, օտարերկրյա ծագում ունեցող ժամանցային կայքերի գովազդը. «Սա լինելու է ցավալի հարված հայկական մամուլին. մամուլը կա՜մ պետք է փակվի, կա՜մ պետք է փորձի գտնել եկամուտի այլ աղբյուր, քաղաքական պատվերներ կատարի»,- համոզված է «Շամշյան մեդիա» ՍՊԸ տնօրենը :

Ազատ մամուլի ֆինանսական անկախությունը օրենքով սահմանափակելու փորձերը սկսվել են դեռևս նախորդ տարվանից: Իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հեղինակած և արդեն օրենքի ուժ ստացած նախագծի փոփոխություններից մեկը վերաբերում էր լրատվական կայքերում գովազդային վահանակի չափսերին, որի համաձայն՝ վահանակն իր ծավալով չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20%-ից ավելին: Գևորգ Էմին-Տերյանի պնդմամբ դա փնթի որոշում է, քանի որ հստակ ձևակերպված չէր, թե էկրանի վրա երևացող էջի մասին է խոսքը, թե մյուս էջերի, ով պետք է վերահսկի և այլն. «Մենք որպես բարեխիղճ լրատվամիջոց՝ հետևում էինք այս օրենքին, բայց կային իշխանամերձ լրատվամիջոցներ, որոնք խախտում էին այս օրենքը: Այս օրենքը ուղղված է անկախ մամուլի ոչնչացմանը, քանի որ բուքմեյքերական ընկերությունները քաղաքացիների ուշադրությունը կարող են գրավել Ֆեյսբուքում, Յութուբում և այլ հարթակներում, բացի այդ Մետրոպոլիտենի կայարաններում, փողոցներում կան նրանց գովազդային վահանակները:

Իրավաբան Լիլիա Սիմոնյանը փաստաթուղթն ուսումնասիրել է և նկատել, որ այնտեղ որևէ չափորոշիչ չկա, ներկայացված չեն նաև հետազոտություններ, թե ինչ աստիճանով կարող է այդ փոփոխությունը կրճատել խաղամոլների քանակը. «Ցավոք սրտի վերջին ժամանակահատվածում մենք հանդիպում ենք մի պրակտիկայի, երբ Օրենսդիրը իր վարչարարական բացթողումները լրացնելու փոխարեն ընդունում է իրեն հարմար իրավական ակտ (օրենքում կատարում է համապատասխան փոփոխություն), մինչդեռ ցանկացած իրավական ակտ պետք է լինի հիմնավորված և ծառայի իր նպատակին: Օրենսդրի նման պրակտիկան անընդունելի է»,- համոզված է իրավաբանը: Նրա խոսքով չի կարող որևէ պետական մարմնի հարմարավետությունը սահմանափակել որևէ սուբյեկտի, որևէ անձնի ազատությունը:

Գևորգ Էմին-Տերյանի մեկ այլ վարկածով էլ օրենքի այս նախագծի առաջ քաշումը պայմանավորված է նաև հանգամանքով, որ դաշտի ամենախոշոր բուքմեյքերական ընկերությունն, իր ունեցած իշխանամերձ կապերն օգտագործելով, փորձ է անում մենաշնորհային դաշտ ստեղծել. «Պատերազմի ժամանակ բուքմեյքերական խոշոր ընկերություններից տեսել են, որ կայքերում անջատված գովազդն իրենց եկամուտը չի պակասեցնում, բայց վախենալով, որ փոքրերը կարող են գերազանցել՝ որոշել են օրենքով արգելել, որ իրենց կայուն դիրքերը պահպանեն»:

Օրենքի նախագծում նաև նշել են, թե դրա ընդունման դեպքում պետական բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, ապա հարց է առաջանում, այդ ինչպե՞ս. եթե լրատվական կայքերի եկամուտները զգալի տոկոսով կրճատվեն, ապա տրամաբանորեն, նույնքանով կնվազի շահութահարկի և Ավելացված արժեքի հարկի ծավալը:

Աղբյուրը՝ Tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular