ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ ներկել ձուն, ինչպե՞ս եփել փլավը. Զատիկի եկեղեցական կանոններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 4-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը` Զատիկը, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: 

Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի սուրբ պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական պատարագը: Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Թեև այս տոնը երկար դարերի պատմություն ունի, սակայն շատերը չգիտեն՝ ինչ է ընդունված անել այդ օրը, և ինչն է հայ եկեղեցին արգելում։ Sputnik Արմենիան անդրադառնում է Զատիկի հետ կապված անհիմն ու անընդունելի սովորույթներին։

Ձուն ուրբա՞թ են ներկում

Ամեն տարի հայ տնտեսուհիները երկընտրանքի առաջ են կանգնում` երբ ներկել ձուն` ուրբա՞թ, թե՞ շաբաթ։ Շատերը խորամուխ չլինելով տոնակատարության իմաստի մեջ` նախընտրում են ձուն ուրբաթ ներկել, ինչը Հայ առաքելական եկեղեցու համար անընդունելի է։

«Ձուն ներկում են շաբաթ երեկոյան` մայրամուտից հետո, ոչ թե ուրբաթ օրը, ինչպես շատերն են անում», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը։

Նրա խոսքով՝ ներկած ձուն շատերը միանգամից են ուտում՝ խախտելով Մեծ պահքը, որն ավարտվում է ոչ թե ուրբաթ, այլ շաբաթ երեկոյան՝ մայրամուտից հետո։ Ուրբաթ օրը եկեղեցին տարատեսակ ծեսեր է անցկացնում` խաչելության, թաղման, այդ պատճառով սխալ է ձուն այդ օրը ներկել։

«Մի հաստատված կանոն կա` ձուն ներկում են Քրիստոսի Հարությանն ընդառաջ, ընդ որում՝ ձվերը խորհրդանշում են հարությունն ու նոր կյանքի սկիզբը։ Կարմիր գույնը խորհրդանշում է հանուն մարդկության փրկության Քրիստոսի թափած արյունը», — պարզաբանեց քահանան։

Ինչո՞ւ չի կարելի ձուն ներկել հինգշաբթի

Սխալ է ձուն հինգշաբթի ներկել։ Տարածված կարծրատիպ կա, որ ձուն անպայման պետք է ներկել Ավագ Հինգշաբթի՝ ընտանիքի անդամների քանակով։ Հայկական եկեղեցին սա նույնպես արգելում է։

Առանց չամիչի փլավ

Եկեղեցական տոնական ավանդույթները չիմացող որոշ մարդիկ կարծում են, որ եթե վերջին շրջանում իրենց տանը մարդ է մահացել, ապա պետք է առաջին Զատիկն այլ կերպ նշեն` փլավն առանց չամիչի եփեն, իսկ ձուն էլ չներկեն։ Ավանդաբար Զատիկի սեղանին մատուցում են չամիչով փլավ, խաշած ձուկ, ներկած ձու, կանաչեղեն։ Եվ հարազատի կորուստը չի նշանակում, որ այդ ավանդույթը պետք է խախտվի։

Կիրակի՞, թե՞ երկուշաբթի

Հայ առաքելական եկեղեցին արգելում է նաև նախատոնական շաբաթ և կիրակի օրերին գերեզմանոց այցելել։ Դրա համար եկեղեցին հատուկ օր է առանձնացրել՝ գլխավոր եկեղեցական տոներին հաջորդող երկուշաբթին։ Մալյանը պարզաբանեց, որ հանգստյան օրերին գերեզմանոց այցելելու ավանդույթը խորհրդային ժամանակներից է մնացել, երբ ընդունված չէր մեռելոց նշել, ու մարդիկ հանգստյան օրերին էին գերեզմանոց գնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular