ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօրվանից գործարկվում է Միասնական սոցիալական ծառայությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսուհետ քաղաքացիները մեկ պատուհանի սկզբունքով կարող են օգտվել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և սոցիալական աջակցության ոլորտներին առնչվող ծառայություններից․ այսօրվանից՝ ապրիլի 1-ից գործում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նոր կառույցի գործունեության մեկնարկը տրվել է Տավուշից. ՄՍԾ Դիլիջանի տարածքային կենտրոնում նախարար Մեսրոպ Առաքելյանն ազդարարել է համակարգի գործարկման մասին՝ նշելով, որ այն առավել հասցեական ու համակարգված կդարձնի ոլորտի աշխատանքները և կբարելավի սոցիալական ծառայությունների որակը․

«Տարածքային միավորումից զատ, մենք կարևորում ենք նաև սոցիալական տարբեր խնդիրներ ունեցող անձանց միասնական կարիքների գնահատումն ու առավել հասցեական ծառայությունների մատուցումը։ Այս գործընթացը միանշանակ նպաստելու է սոցիալական աշխատանքի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը։

Սա ընդամենը բարեփոխման մեկնարկն է, քանի որ այս ուղղությամբ աշխատանքներն ահռելի են և շարունակական»,- նշել է նախարարը։

Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ ՄՍԾ 49 տարածքային կենտրոններում քաղաքացիներն սպառիչ ու ամբողջական տեղեկատվություն կստանան իրենց հուզող հարցերի մասին, կսպասարկվեն մեկ պատուհանի սկզբունքով՝ խնայելով ժամանակ և խուսափելով տարբեր կառույցներ այցերից։

ՄՍԾ ներդրումը հնարավորություն կտա բարձրացնել սոցիալական ծառայությունների որակը և ապահովել ընտանիքի կարիքներին համապատասխան բազմաբնույթ ու միասնական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրումը։

Իրավաբան.net
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular