ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թշնամի պետության հետ հարաբերություններ հաստատելը վտանգում է մեր ազգային ինքնությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններ են անում։ Սակայն հասարակության մեծ մասը առհասարակ դեմ է թշնամի պետության հետ որևէ հարաբերություն սկսելու գաղափարին։ Այս թեմայով 1or.am  կայքը զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

— Պարոն Սաֆրաստյան, ընդհանրապես Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելը արդյոք իր մեջ վտանգներ չի պարունակում և առհասարակ ինչպես եք գնահատում իրավիճակը։

— Ես կարծում եմ և համոզված եմ, որ ներկա փուլում թուրքական կողմը թշնամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ, մաս է կազմում թուրք-արդբեջանական մեր այդ թշնամի տանդեմին։ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մասին խոսելն իմաստ չունի, որովհետև Թուրքիան Հայաստանի հետ համաձայն կլինի հարաբերություններ հաստատաել, եթե մենք գնանք զիջումների և եթե զիջումների չենք գնում, մասնավորապես, ցեղասպանության ճանաչան հարցում, այսինքն, եթե մենք չենք հրաժարվում մեր ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից, եթե չենք հրաժարվում Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելուց, եթե մենք, ինչպես Թուրքիան պահանջում է հրապարակայնորեն չենք հայտարարում, որ հավատարիմ ենք Կարսի պայմանագրին, Թուրքիան ոչ մի քայլ չի ձեռնարկի, որ մեզ հետ հարաբերությունները կարգավորի։ Այնպես որ, խոսել մեր թշնամի պետության հետ հարաբերություններ հաստատելու մասին իմաստ չունի և սխալ է։ Ի դեպ, դա ոչ միայն սխալ է,այլ նաև կարող է շատ վտանգավոր լինել մեր ազգային ինքնության տեսակետից, որովհետև ցեղասպանության ճանաչման խնդիրը դարձել է մեր ազգային ինքնության մի մասը այս տարիների ընթացքում և եթե դրանից հրաժարվենք մենք, նշանակում է հրաժարվում ենք մեր ինքնության մի մասից, իսկ դա կարող է աղետալի լինել, ոչ միայն Հայաստանի այլ որջ հայության համար։

—ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը ասել էր, որ ի՞նչ է տեղի ունենում դրանից հետո և երբ լրագրողը արձագանքել էր, որ դա մեզ համար բարոյական նշանակություն ունի պատգամավորը հակադարձել էր․ «Այսպես, թե այնպես ողջ աշխարհը գիտի, որ Ցեղասպանություն եղել է, բարոյապես լավ զգա քեզ»։ Ինչպես եք գնահատում առհասարակ պետական մակարդակով արվող այս տեսակ մեկնաբանությունները։

— Իմ խորին համոզմամբ ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը դա ունի շատ կարևոր բարոյական մի կողմ, որովհետև այդ քաղաքականությունը վարելով, պահանջելով, ձգտելով որ աշխարհը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը մենք այդպիսով մեր բարոյական պարտքն ենք կատարում մեր միլիոնավոր զոհերի հիշատակի առջև։ Այնպես որ, հանուն ցեղասպանության ճանաչման այս պայքարը դա իմ տեսակետից բացարձակ նշանակություն ունի և դա դնել հարցականի տակ այսպիսի տարբեր կարծիքներ հայտնելով, դա ինձ համար անընդունելի է։

—ԱԽ քաղրուղար Արմեն Գրիգորյանն էլ ասել էր,որ եթե գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն այդ ուղղությամբ: այդ հայտարարությունը որևէ վտանգ չի՚՞ պարունակում իր մեջ այն առումով, որ, ըստ Բայդենի աշխատակազմի հայտարարության՝ այս տարի հնարավոր է Ցեղասպանության ճանաչում ԱՄՆ-ի կողմից:

— ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման գործընթացը արդեն վաղուց սկսել է, երբ Ամերիկյան կոնգրեսի և ստորին և վերին պալատները ճանաչեցին ցեղասպանությունը և հիմա Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչուը կնշանակի, որ այդ գործընթացը իր ավարտին է հասցնում, այսինքն ԱՄՆ-ն արդեն այդ գործընթացի մեջ է գտնվում։ Հետո ես այդ հայտարարությունների մեջ որևէ կապ չեմ տեսնում, քանի որ Վաշինգտոնից եկող նախանշանները վկայում են, որ այս անգամ հավանականությունը մեծ է, որ ԱՄՆ նախագահը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Իսկ ինչ է նշանակում շտկել հարաբերությունները Թուրքիայի հետ, եթե մենք շտկենք հարաբերությունները, ապա դա կարող է լինել այնպես, որ մենք կոշտացնենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, որովհետև մենք տեսնում ենք, որ Թուրքիան գնալով իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ էլ ավելի թշնամաբար է դարձնում։ Եվ պատերազի հետ կապված ինքը ըստ էության և մասնակցեց պատերազմին և ղեկավարեց պատերազմը, բերեց վարձկաններ, իր ԶՈՒ ներկայացուցիչներն էին գտնվում ադրբեջանական բանակի կազմում, զենք զինամթերք տրամադրեցին, իսկ պատերազմից հետո այս ամիսների ընթացքում տեսնում ենք, որ Թուրքիայից ավելի կոշտ հայտարարություններ են հնչում, այնպես որ շտկելը ես հասկանում ե էլ ավելի կոշտ դարձնել մեր դիրքը Թուրքիայի նկատմամբ։ Ինձ համար շտկելը դա պետք է լինի։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular