ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԳՄՍՆ-ն՝ բուհերի ընդունելության նոր կարգի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բուհերի դիմորդներն այս տարի ընդունելության հայտագրման առաջին փուլում կընտրեն մեկ բուհ` մեկ մասնագիտություն, անվճար և վճարովի համակարգերը միաժամանակ: Կառավարությունն ապրիլի 1-ի նիստում հաստատել է բուհերի ընդունելության կարգում փոփոխություն կատարելու մասին որոշումը: Նախագիծը ներկայացնող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ նոր կարգում կատարված հիմնական փոփոխությունները վերաբերում են ընդունելության քննությունների և մասնագիտությունների հայտագրմանը, ժամկետներին և ձևաչափին։

Ըստ այդմ` ընդունելության հայտագրումը կկատարվի երկու փուլով, էլեկտրոնային` առցանց եղանակով: Հիմնական կամ առաջին փուլում դիմորդները հնարավորություն կունենան ընտրելու միայն մեկ բուհի մեկ մասնագիտություն՝ ի տարբերություն նախկինի, երբ դիմորդը կարող էր հայտագրել մինչև 2 անվճար և մինչև 8 վճարովի մասնագիտություն: Սա կարգում կատարված ամենալուրջ փոփոխությունն է:

Կենտրոնացված, ներբուհական և առաջին փուլի միասնական քննությանը մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը՝  ժամը 18:00-ն ներառյալ, դիմորդը ԳԹԿ-ի կայքում լրացնում է ընդունելության դիմում-հայտը` ըստ հաստատված ձևի: Ընդ որում՝ դիմորդը մինչև հայտագրման ավարտը կարող է կատարել նախընտրած բուհի և  մասնագիտության փոփոխություն: ԳԹԿ-ն պարտավոր է ապրիլի 1-ից սկսած առնվազն հինգ անգամ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել հայտարարություն, որտեղ կնշվեն ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսելու և ավարտելու ժամկետները, նախորդ տարիների շրջանավարտների ընդունելության դիմում-հայտերն ընդունող հանրակրթական ուսումնական հաստատությունների անվանումները: 

«Ընդունելության քննությունների ավարտից և ընդունելության հիմնական փուլի արդյունքների ամփոփումից հետո, ըստ թափուր մնացած տեղերի, կկատարվի ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրումը, որին կարող են մասնակցել ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները: Լրացուցիչ փուլում դիմորդները հնարավորություն ունեն հայտագրելու 6 այնպիսի մասնագիտություն, որոնց ընդունելության համար պահանջվող միասնական քննությունները դիմորդն արդեն հանձնել է` հաղթահարելով դրական միավորի նվազագույն շեմը»,- նշել է Վ. Դումանյանը: 

Նա նաև տեղեկացրել է, որ այս տարի բուհերի դիմորդները հանձնելու են երկու քննություն, ինչը կբացառի նախորդ տարի առաջացած չնախատեսված խնդիրները, որոնք առաջ էին եկել, նաև համավարակով պայմանավորված, մեկ քննությամբ ընդունելություն կատարելու պատճառով: 

Լրացուցիչ փուլի հայտագրումը կատարվելու է հուլիսի 19-26-ը՝ դիմում-հայտը առցանց լրացնելու տարբերակով:

Պարզաբանելով որոշումը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ նոր կարգն ընդունելության գործընթացն առավել հստակեցնելու հնարավորություն կտա: 

Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկաներից դիմորդն ունի դրական գնահատական և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:   

Հիմնական և լրացուցիչ փուլի մրցույթի անցկացման ժամանակ նախապատվությունը տրվում է տվյալ մասնագիտության քննություններից առավել բարձր միավորներ ունեցող դիմորդին:

Հայտագրման այս եղանակը հնարավորություն է տալիս մասնագիտական հստակ կողմնորոշվածություն ունեցող դիմորդներին բուհ ընդունվել՝ նվազեցնելով պատահական կամ չնախընտրած մասնագիտություններով բուհ ընդունվելու խնդիրը:

Հավելենք, որ Կառավարությունը 2021-22 ուսումնական տարվա համար բակալավրի կրթական ծրագրով հատկացրել է 2918 անվճար և 22.300 վճարովի տեղ:

Իրավաբան.net
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular