ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակն առաջընթաց է համարում Վիեննայի հանձնառությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը ողջունում է մայիսի 16-ին Վիեննայում (Ավստրիա) Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների պայմանները: Շրջանակը գտնում է, որ կողմերի միջեւ համաձայնեցված դրույթները հանդիսանում են Հարավային Կովկասում արդար եւ տևական խաղաղության հաստատման ուղղությամբ արված քայլեր:
«Առկա է մի առանձնապես կարեւոր եւ միանգամայն նոր դրույթ, այն վստահության հաստատման եւ հատկապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի կյանքի կոչելու մասին կողմերի համաձայնությունն է», - նշել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը:
«Շրջանակի անունից, ես ողջունում եմ միջնորդներին եւ հատկապես Ֆրանսիայի ներկայացուցիչ, պետքարտուղար Հարլեմ Դեզիրին տարած աշխատանքի համար, որոնք իրենց ողջ կշիը գործի դրեցին այս առաջընթացը ձեռք բերելու նպատակով, ինչը որոշիչ կարող է լինել ապագայի եւ խաղաղության համար», - ավելացրել է նա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան) կողմից առաջարկված վստահության ամրապնդման միջոցների կյանքի կոչմանը ձգտել են հակամարտության բոլոր կողմերը, բացառությամբ Ադրբեջանի, որը մինչ օրս հրաժարվում էր համաձայնել դրանց հետ:
Բարեկամության շրջանակը նշում է եւս երկու դրական դրույթ. հակամարտության խաղաղ կարգավորման մասին կողմերի հանձնառությունը եւ 1994թ. զինադադարի պայմանների վերահաստատումը, ինչպես նաեւ «համապարփակ լուծում» գտնելու նպատակով բանակցությունների շարունակումը:
Շրջանակը այս դրույթները որակում է որպես Բաքվի ռազմական արկածախնդրության քաղաքավարի դատապարտում եւ հուսով է որ Ալիեւը նույնպես կընկալի այս նախազգուշացումը:
«Համապարփակ լուծում, դա նշանակում է, որ բանակցությունները չպետք է կենտրոնան միայն Բաքվի կողմից կարեւորվող հարակից հարցերի վրա, այլ պետք է ընդգրկեն խնդրի բոլոր կետերը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի եւ հակամարտության արմատների վերացման հարցը, հատկապես Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայատյացության քաղաքականության խնդիրը» - մեկնաբանեց բարեկամության շրջանակի նախագահը:
Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը վերահաստատում իր համոզմունքը, որ անհնար է բանակցել մի պետության ճակատագրի շուրջ առանց նրա ներկայացուցիչների մասնակցության: Ուստի, նա ափսոսում է, որ Վիեննայի հանձնառությունները չեն նախատեսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերստին ներգրավումը բանակցային գործընթացում, ինչպես դա նախատեսված է 1994 թվականի զինադադարի պայմաններով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular