ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թող հրավիրեն նիստ, մենք էլ կգնանք, կքննարկենք, կքվեարկենք. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին գրություն է ուղարկել, որով առաջարկել էր Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ի կողմից ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակել Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի առաջարկած մարդկանց: Գրության մեջ նաեւ նշվել էր, որ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Ստեփան Դեմիրճյանը կողմ են այդ առաջարկին: ՀԱԿ մամուլի պատասխանատու Ա.Խաչատրյանը, հայտարարեց, որ այդ հարցը կարող է որոշվել օրենքով սահմանված կարգով, խմբակցության նիստում, այնինչ, ոչ ոք չի դիմել նման հարցով նիստ անցկացնելու համար: Սա, ըստ էության, մերժում է, ինչի կապակցությամբ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ավելի ուշ գրեց. «Ես շարունակում եմ պնդել, որ «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության 7 անդամներից 4-ը կողմ են, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակվեն Սասուն Միքայելյանի առաջադրած թեկնածուները: Մինչեւ այս պահը իմ նշած չորս պատգամավորներից ոչ ոք չի հերքել այդ դիրքորոշումը: Սա դե յուրե բավարար է հարցը լուծելու համար: Եթե ոչ՝ թող հրավիրվի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության հատուկ դռնբաց նիստ, քննարկվելու եւ քվեարկելու համար խնդրո առարկա հարցերը»:

Այսօր Նիկոլ Փաշինյանը պատասխանեց թեմային առնչվող մեր մի քանի հարցերին:

-Պարոն Փաշինյան, դուք դիմել էիք ՀԱԿ ներկայացուցիչներին, որպեսզի ՀԱԿ-ի կողմից ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակվել Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի առաջարկած մարդիկ: Սակայն մերժվել եք: Ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ-ի այս քայլը:

-Իրավիճակը հետեւյալն է. խմբակցության 7 անդամներից 4-ը կողմ են, որպեսզի այդ տեղերում նշանակվեն Սասուն Միքայելյանի շտաբի ներկայացուցիչները: Սա նշանակում է, որ դե յուրե այդ որոշման կայացման համար անհրաժեշտ թվով ձայներ կան եւ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղարը պարտավոր է նշանակումներ կատարել, ըստ այդ իրավիճակի: Եթե 4 պատգամավորներց որեւէ մեկը կողմ չէ, թող արտահայտվեն, որ մենք իմանանք, որ այդ որոշման կայացման համար անհրաժեշտ թվով ձայներ չկան: Բայց այստեղ խնդիրը զուտ միայն ձայների հաշվարկի մեջ չէ. կա պարզ քաղաքական տրամաբանություն: Այդ տեղերը չեն պատկանում Հայ ազգային կոնգրես կուսակցությանը, կամ որեւէ այլ կուսակցության: Այդ տեղերը պատկանում են Հայ ազգային կոնգրես խմբակցությանը, որը ձեւավորվել է Հայ ազգային կոնգրես նախընտրական դաշինքի՝ ընտրություններում ստացած ձայների շնորհիվ: Այդ ձայների ստացման պրոցեսում շատ մեծ դեր ունի Սասուն Միքայելյանը եւ աներկբա է, որ Սասուն Միքայելյանի ներդրումը ՀԱԿ խմբակցության ձեւավորման գործում չի կարող որեւէ կերպ պակաս լինել, քան 28 ընտրական տեղամասերում ընտրական հանձնաժողովի անդամների տեղերը կարող են քաղաքականապես կշռվել:

-ՀԱԿ-ից նշում են, որ այդ որոշման համար պետք է համապատասխան ընթացակարգով գնալ, գրավոր դիմում ներկայացել եւ խմբակցության նիստ հրավիրել: Ձեր նշած 4 պատգամավորներից որեւէ մեկը կարո՞ղ է գրավոր դիմում ներկայացնի եւ նիստ հրավիրվի:

-Թող հրավիրեն, ի՞նչ խնդիր կա, եթե իրենք գտնում են, որ անհրաժեշտ է, որ նիստ հրավիրվի այդ հարցը լուծելու համար, թող հրավիրեն նիստը, կգնանք, կքննարկենք, կքվեարկենք: Ի՞նչ խնդիր կա: Ո՞վ է խանգարում իրենց նիստ հրավիրել:

-Իրենք նկատի ունեն՝ դուք պետք է դիմում ներկայացնեք նիստ հրավիրելու համար:

-Ես դիմումը գրել եմ: Թող իրենք ներառեն այդ հարցը նիստի օրակարգում, մեզ էլ հրավիրեն, գնանք քննարկենք, ի՞նչ խնդիր կա:

- Ձեր կարծիքով, ընտրությունների ելքի վրա ստեղծված իրավիճակը կարո՞ղ է որեւէ ազդեցություն ունենալ:

-Իսկ ի՞նչ իրավիճակ է ստեղծվել:

-Որ հանձնաժողովներում Սասուն Միքայելյանի շտաբի ներկայացուցիչները չեն նշանակվում:

-Քանի դեռ հանձնաժողովի տեղերում նշանակումները փաստ չեն, այսինքն՝ քանի դեռ չեն նշանակվել ուրիշ մարդիկ, քան այն մարդիկ, ում թեկնածությունները ներկայացրել է Սասուն Միքայելյանը, ես զերծ կմնամ մեկնաբանությունից:

-Իսկ խորհրդարանական այլ խմբակցությունների հետ նույն թեմայով զրույցներ եղե՞լ են, առաջարկ եղե՞լ է ձեր կողմից, առնվազն՝ ոչ իշխանական խմբակցություններին, օրինակ «Բարգավաճ Հայաստանին», «Ժառանգությանը»:

-Պաշտոնական խոսակցություն չի եղել, ոչ պաշտոնական զրույցներ եղել են, բայց այդ առումով որեւէ բան չկա ասելու:

-Այսինքն, նրանք նույնպե՞ս հրաժարվում են ընդառաջել Սասուն Միքայելյանին:

-Խնդիրը ընդառաջելու մեջ չէ: Իրավիճակի նրբությունն այն է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեղերը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն են: «Ժառանգություն» խմբակցության տեղերը, «Ժառանգություն» կուսակցությանն են, Հայ ազգային կոնգրեսի տեղերը որեւէ կուսակցությանը չեն, դրանք խմբակցության եւ այդ նախընտրական դաշինքի տեղերն են: Հիմա այդ նախընտրական դաշինքի ներկայացուցիչներից մեկը առաջադրվել է քաղաքապետի թեկնածու: Նախընտրական դաշինքի մյուս կուսակցությունները թեկնածու չունեն առաջադրած եւ մարդը ասում է՝ իմ հասանելիք տեղերը տվեք ինձ: Այսինքն, սա նույն հարթության հարց չի, ինչ որ «Ժառանգության» եւ «ԲՀԿ»-ի:

-Ամեն դեպքում, նրանք որպես ընդդիմություն կարող են ուղղակի աջակցության համար դա անել:

-Եթե նրանք որոշեն ուղղակի աջակցել, նրանք գիտեն, որ մենք չենք հրաժարվի այդ աջակցությունից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular