ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այստեղ մի հատ ցըմփ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մարտի 31-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին։ Պատկերացնո՞ւմ եք, Մուրադովի առջև դրել են ոչ թե Ռուսաստանի, այլ ուրիշ երկրի դրոշ: Այսինքն կամ ՊՆ-ում մինչև հիմա չգիտեն, թե ինչ տեսք ունի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի դրոշը, կամ դա արվել է միտումնավոր՝ հերթական անգամ ցույց տալու հակառուսական քաղաքականության ողջ պերճանքն ու թշվառությունը: Երկու դեպքում էլ հերթական ամոթալի փաստն է արձանագրվում, որը ինչպես միշտ ունենալու է տխուր հետևանքներ Հայաստանի համար:

Հաջորդը Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 1-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որով սահմանվում է, պետական պաշտոնյաների ու պետծառայողների ընտանիքի անդամները մարզասրահներ կայցելեն հարկատուների գրպանի հաշվին: Այս նոր որոշմամբ՝ սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացվում է ևս մեկը՝ մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից անվճար օգտվելու հնարավորությունը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն կնպաստի պաշտոնյաների ու պետական ծառայողների ընտանիքների «առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը»: Ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը՝ այստեղ մի հատ ցըմփ: Ոչինչ, ո՞ր հասարակությունը հայտնվել է աղքատության ճիրաններում, և կրկին, ինչպես Նիկոլն էր ասում, հազարավոր ընտանիքներ օրվա հացին «կակա են ասում», կարևորը պաշտոնյաները ֆիզիկապես կոփված լինեն: Եվ վերջապես երեկ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթանակ տարավ Ռումինիայի ընտրանու հանդեպ, զբաղեցնելով խմբում առաջին հորիզոնականը: Այս առիթով Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Հաղթել պարտություններից հետո, հաղթել պարտվելիս, տանել կամային հաղթանակ։ Մեր հավաքականի այսօրվա հաղթանակը՝ անշուշտ նվիրված է Կոմանդոսին և մեր բոլոր ընկած եղբայրներին»։

Կարճ դիտարկում՝ Փաշինյան Նիկոլ, Կոմանդոսը ազատագրել է Շուշին, որը վերջին պատերազմի ժամանակ ուղղակի հանձնվել է Ադրբեջանին: Առհասարակ ավելի բարոյական կլինի, եթե այսուհետ հայ ժողովրդի որևէ հաղթանակի մասին չխոսեք, քանի որ դուք պարտության սինվոլ եք: Ցանկացած հաղթանակ ձեր ֆոնին դիտարկվում է պարտություն, ցանկացած հաղթանակի մասին երբ խոսում եք, այդ հաղթանակի բերկրանքն անմիջապես կորչում է, քանի որ ձեր գոյությունը անընդհատ հիշեցնում է արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտությունը՝ հազարավոր զոհերով, կորսված բնակավայրերով, կազմաքանդված բանակով: Ճիշտը լռելն է:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular