Կանադայում հայ ուսանողները հասել են Թուրքիայի դեսպանի մասնակցությամբ քննարկման չեղարկմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆtsargrad.tv-ն գրում է, որ Կանադայի հայ ուսանողները հասել են այդ երկրում Թուրքիայի դեսպանի մասնակցությամբ Ղարաբաղի հարցի քննարկմանը չեղյալ հայտարարելուն։ Ենթադրվում էր, որ քննարկումը պետք է տեղի ունենար Մոնրեալի համալսարանում, որտեղ ապրում է ավելի քան 20 հազար հայ: Ընդհանուր առմամբ Կանադայի հայ համայնքը ավելի քան 50 հազար մարդ է: Նրանց ճնշող մեծամասնությունը Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներ են, և նրանց մեծ մասը, ինչպես հայկական սփյուռքի գրեթե բոլոր համայնքներում, բացառությամբ հետխորհրդային տարածքի, համակրում են ՀՅԴ կուսակցությանը:
Եվ հենց Կանադայի ՀՅԴ Ուսանողական միությունն է, որը հասել է Թուրքիայի դեսպանի մասնակցությամբ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկման չեղարկմանը: Հայ ուսանողները իրենց պահանջը հիմնավորել են երկու գործոնով: Նախ, հայկական կողմը և առավել ևս սփյուռքը Թուրքիային համարում է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի անմիջական մասնակից:
Եվ երկրորդ հերթին հանդիպումը նախապատրաստելիս՝ համալսարանի ղեկավարությունը որոշել է չհրավիրել Կանադայում Հայաստանի դեսպանին: Հայ ուսանողները մի քանի խոշոր բողոքի ակցիաներ են անց կացրել, որի արդյունքում չեղարկվել է այդ քննարկումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը