ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օվերտոնի պատուհանը բացված է. կործանում է բոլոր արժեքները, ծաղրում հանրությանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե կարծում եք՝ Նիկոլ Փաշինյանն առանց խորը մտածելու, ապրիորի հայտարարեց, թե նպատակ ունեն բուհերի շենքերը վաճառել և Երևանից դուրս, այսպես կոչված, ակադեմիական քաղաք կառուցել, ապա սխալվում եք։ Եթե նկատել եք՝ նրա բոլոր մտքերը (չշփոթել խոստումների հետ) հետո կոնկրետ գործողություններ են դառնում։ Ցավոք՝ միշտ վտանգավոր և քայքայիչ հետևանքներով։ Հայտնի խոսք կա. «Հետևի՛ր մտքերիդ, դրանք դառնում են խոսքեր, հետևի՛ր խոսքերիդ, դրանք դառնում են գործողություններ, հետևի՛ր գործողություններիդ, դրանք դառնում են սովորություն, հետևի՛ր սովորություններիդ, դրանք դառնում են բնավորություն, հետևի՛ր բնավորությանդ, դա դառնում է ճակատագիր»։

Հետաքրքիր է՝ ի՞նչ ճակատագիր ունեցավ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է հարցնել Փաշինյանին, թե՝ խաչակրաց արշավանք էիր սկսել գործող հյուրանոցի դեմ, պետականացրեցիր, բայց արդեն 2 տարի գնորդ չկա։ Գործող բիզնեսը, որը աշխատատեղեր ուներ, պետական բյուջե հարկեր էր վճարում, քմահաճույքով կազմաքանդեցիր, ավերակ դարձրիր։ Չկա հարցնող, դրա համար էլ մարդն ուզում է անցնել բուհերի շենքերին։ Դե, հետո կանցնի Մատենադարանին։ Ի՞նչ է եղել որ, կպատճառաբանի, թե՝ բա մեզ պե՞տք է Մատենադարանը։ Դա մի դժբախտ ու դժգույն կառույց է, որտեղ պահվում են հին ու փոշոտ թղթեր և գրքեր։ Դրանք կարելի է պահել ինչոր մի արխիվում ու վերջ։ Տիկնայք և պարոնայք հայրենակիցներ, մեր խնդիրների «շան գլուխը» թանկացած ձվերի, ձեթի կամ բենզինի մեջ չէ թաղված։ Ձուն ու բենզինը հետևանք են, պարզ հետևանք փնթի ու հակապետական կառավարման։ Դրանց գները ընտրությունների նախաշեմին Նիկոլը հերոսաբար իջեցնել կտա, ոչինչ, որ մի քանի ամիս մարդիկ կիսասոված կլինեն, դրա փոխարեն ուրիշ մարդիկ կծափահարեն, կանցնի, կգնա։ Այդ կառավարման նպատակադրումը հետևյալն է՝ հայ հասարակությունից կերտել մի զանգված, որը չգիտի իր պատմությունը, կամ որը կսկսի կասկածել դրա ճշմարտացիություն մեջ։

Սկզբում մեզ ասում են Շուշին ու Շուռնուխը հայկական չեն, օրերս էլ «ուսապարկերից» մեկն ասում էր՝ Քարվաճառը հայկական չէ, վաղն ասելու են, որ Սյունիքի ու Տավուշի այս կամ այն բնակավայրը հայկական չէ։ Օվերտոնի պատուհանը բացված է, ու ակտիվ քարոզչություն է տարվում մեր պատմության, եկեղեցու, բանակի, ընտանիքի դեմ։ Իսկ դուք ի՞նչ էիք կարծում՝ ոնց են հասարակական կարծիք ու ընկալումներ ձևավորում։ Այսպես՝ պարզ ձևով, ինչ-որ մի գաղափար են հրապարակ նետում, ու սկսվում է դրա ակտիվ քարոզչությունը։ Ինչ-որ մի պահից հասարակության մի հատվածը սկսում է հավատալ դրա ճշմարտացիությանը, ու ամենասարսափելին՝ այդ նույն հասարակությունն է դառնում այդ գաղափարի ակտիվ քարոզիչը։

Լսեք Նիկոլի հետևորդների մառազմատիկ մտքերը, ուրիշ ոչինչ։ Ինչևէ, միշտ մտածել եմ, թե ո՞րն է պատճառը, որ ստրուկն ու ստրկատերը, վամպիրն ու իր զոհն ինչ-որ մի պահից սկսում են սիրել իրար, ապրել մեկը մյուսով։ Հիմա էլ չգիտեմ պատճառը, բայց ուրիշ բան գիտեմ՝ մեր հասարակության մի հատվածն այլևս սիրում է «վամպիրին»։ Դրան հասնելու համար Նիկոլի իշխանությունը մեծ աշխատանք է տարել, ակտիվ քարոզչություն է իրականացրել և, մեծ հաշվով, հաջողել է։ Այո, նա հաջողել է, ու մենք հիմա շատ թանկ ենք վճարում դրա համար։ Վճարում ենք հազարավոր զոհերով, հայրենիքի կտոր-կտոր կորստով, ի վերջո, պետականության կորստի վտանգով։ Եվ նույնիսկ այս պայմաններում կան մարդիկ, ովքեր ծափահարում են «պարտությունը իմն է, ես ամբողջը վերցնում եմ իմ վրա միայն մի բանի համար,որ դուք ձեզ պարտված չզգաք» առաջին հայացքից անբովանդակ ու զավեշտալի խոսքերին։

Բայց դա՝ միայն առաջին հայացքից։ Իրականում Նիկոլը երկրորդ ռաունդով բթացնում է հասարակության զգոնությունն ու մեջքը շտկելու հնարավորությունը։ Նման խոսքեր ասելով՝ նա ընդամենը ցանկանում է մարդկանց մտքում ու հոգում նախ՝ մեղմել, հետո մոռացնել պատերազմն ու դրա զրկանքները։ Մարդն ասում է՝ մոռացեք այն ամենն, ինչ եղել է, ես պարտությունն ինձ վրա եմ վերցնում, այն իմն է։ Անկեղծ ասած՝ մի քանի մարդու հետ խոսել եմ այս թեմայով։ Պարադոքս էր՝ մարդիկ այս խոսքերից հոգեպես բավարարվածություն էին զգում։ Այսպես է Նիկոլը կործանում բոլոր արժեքները, մոռացնալ տալիս պատմությունը, ի վերջո՝ արգելակ դառնում մեր՝ որպես հավաքական ազգ, մեջքն ուղղելու ու առաջ նայելու հնարավորությանը։ Եվ այս անգամ ևս որևէ մեկը հավաքվածներից չհարցրեց. «Նիկո՛լ, որ պարտությունը քոնն է, ամբողջը վերցնում ես քեզ վրա, ապա ի՞նչ գործ ունես այստեղ, ինչո՞ւ ես դեռևս զբաղեցնում ՀՀ վարչապետի պաշտոնը»։ Սա է գլխավոր հարցը, մնացածը հանրությանը անթաքույց ծաղրելու ժանրից է։

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular