Նոր սադրանք Ադրբեջանի կողմից (լուսանկար)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանը շարունակում է իր սադրիչ քաղաքականությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր տարածել է հորինված քարտեզ, որտեղ Ադրբեջանի տարածքում է «ընդգրկվել» Հայաստանի Հանրապետության տարածքների մի մասը: Այս մասին հաղորդում է
-ը:«Այս սադրիչ քայլը կոպիտ ոտնձգություն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Միջազգային դերակատարները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները և առանձին` Ռուսաստանը` որպես Հայաստանի դաշնակից և զինադադարի երաշխավոր, պետք է պատշաճ կերպով արձագանքեն Բաքվի կողմից այս ծայրաստիճան կործանարար գործողությանը»,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Ադրբեջանի հնագույն հողը` Զանգեզուրը, խաղալու է թյուրքական աշխարհը միավորող դեր»: