ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ թե հետո ինչ կլնի, արդեն ոչ մեկին չի հետաքրքրում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մասնագետների համոզմամբ, այսօր մեր երկիրը կանգնած է տնտեսական կոլապսի առաջ, այնինչ իշխանությունները փորձում են ժողովրդից թաքցնել իրական վիճակը: Բազմաթիվ տնտեսագետներ անընդհատ բարձրաձայնում են, որ այսօր էլ վիճակն օրհասական է, սակայն մոտ 4-5 ամիս հետո մեզ իրական արհավիրք է սպասվում, ի մասնավորի՝ գների աննախադեպ թանկացում, դրամի կտրուկ արժեզրկում, պարենային դեֆիցիտ։ Ըստ էության, իշխանություններն այսօր առաջնային պլանում են պահում իրենց քաղաքական հարցերը՝ փորձելով գամված մնալ աթոռից և պահպանել սեփական իշխանությունը։ Նրանք պետբյուջեից դուրս են գրում փաստացի վերջին փողերը, որպեսզի հերթական պարգևավճարը բաժանեն ոստիկաններին ու չինովնիկների տարբեր խմբերի՝ ընտրություններին ինչ-որ հաջողություն գրանցելու համար։ Այլ կերպ ասած՝ առաջնորդվում են պահի ու նեղ քաղաքական շահի թելադրանքով, իսկ թե դրանից հետո ինչ կլնի, դա արդեն ոչ մեկին չի հետաքրքրում։

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայել յանի կարծիքով ևս այստեղ քաղաքական հանգամանք կա՝ կապված նախընտրական շրջանի հետ: «Կա զուտ քաղաքական հաշվարկ. հիմա ծախսենք, հիմա օգտագործենք այդ հնարավորությունները՝ իշխանությունը պահելու համար: ՀՀ իշխանությունները պարտքեր են վերցնում, որոնք թույլ են տալու որոշ ժամանակ քիչ թե շատ ծախսեր անել, իսկ առնվազն հաջորդ տարվա համար արդեն նոր պարտք է հարկավոր լինելու, քանի որ չեն ուզում բյուջեն վերանայել: Քանի որ անպատասխանատու քաղաքականություն է վարվում, վտանգ կա, որ ինչոր պահից տնտեսական արդեն կառուցվածքային ճգնաժամ կլինի՝ այս անգամ արդեն անկախ համաշխարհային տնտեսական ճգնաժամից»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Հ. Միքայել յանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular