ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում նոր թիմեր են ձեւավորվում, որ ավելի սրեն վիճակն ու Արցախի ու Սյունիքի հարցը վերջնականապես լուծեն. քաղաքագետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիմա նույնպես Հայաստանում նոր թիմեր են ձեւավորվում, որ ավելի սրեն վիճակն ու Արցախի ու Սյունիքի հարցը վերջնականապես լուծեն։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Ռուսաստանն ու Թուրքիան դարավոր պետականության ու դիվանագիտության փորձ ունեն։ Պարզ է, որ իրենք չոր հաշվարկով են քաղաքականություն վարում ու մեր խնդիրն է հասկանալ նրանց վարած քաղաքականության օրինաչափությունները։

Թուրքիան ու Ռուսաստանը աշխարքաղաքական առումով մրցակիցներ են։ Դա պարզ է, սակայն կա մի օրինաչափություն, երբ արեւմուտքը' Բրիտանիան, կամ Ամերիկան փորձում են մուտք գործել նրանց ազդեցության ոլորտը, նրանք միավորվում են, երբ նման վտանգ չկա, մրցակցում են։

Առաջին անգամ Նիկոլայ 1-ը փրկեց Թուրքիան Բրիտանիայից, որովհետեւ ավելի ձեռնտու էր, որ Բոսֆորը Թուրքիան վերահսկի, քան Բրիտանիան։ Իրական մրցակիցը Բրիտանիան էր։

Երկրորդ անգամն Աթաթուրքին օգնելն էր, որ Անտանտը չգրավեր Թուրքիան։ Պարզ հաշվարկ, Թուրքիայից հետո Սովետական Ռուսաստանի հերթն էր գալու։

Լավ է, թե վատ է, էական չի, մեր գործը պրոցեսները հասկանալն է։

Արեւմուտքի ներթափանցման փորձ էր 2018-ի իշխանափոխությունը, պետք չի հավատալ հեքիաթներին, որ «հեղափոխությունը» ռուսներն են կազմակերպել, իմաստը։ Միայն իրենցքայլականների տիպաժները նայեք, բոլորը տարիներ ի վեր «պուտլերի» եւ «ռուսուլմանների» դեմ էին քարոզ վարում։ Տաս տարուց ավելի ատելության քարոզ է գնում։ Չթվարկեմ 2018-ից ի վեր իրենցքայլականներն ինչ քաղաքականություն են վարել, չխոսենք նաեւ ԵԼՔ դաշինքի գործունեությունից, կամ ինչպիսի հանդուրժողականությամբ է Արեւմուտքն ընդունում այս իշխանության հակաօրինական քայլերը։

Էրդողանն ինքնուրույն քաղաքականություն է վարում, բայց նրա մեջքին քեմալականներին են շնչում, այդ ինքնուրույնությունն է միավորում նրան Պուտինի հետ։ Նրանք պաշտպանվողի դերում են։

Կարճ, 2018-ին Արեւմուտքը' ներթափանցեց Հայաստան, ինչն անընդունելի էր Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի համար։ Դա մեր դժբախտությունների տարեթիվն է։ Հիմա նույնպես Հայաստանում նոր թիմեր են ձեւավորվում, որ ավելի սրեն վիճակն ու Արցախի ու Սյունիքի հարցը վերջնականապես լուծեն։

Արեւմուտքն իր ստրատեգիան է իրականացնում, մեր թշնամին չի, Ռուսաստանն ու Թուրքիան իրենց խնդիրներն են լուծում, խնդիրն այն է, թե մենք ինչ խնդիր ենք լուծում ու ում համար ենք դա անում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular