ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ ապրիլի 1

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է շփումների համար: Ձեզ կհաջողվի լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հե

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով: Հաճախ հենց դրանք կօգնեն պատասխաններ գտնել բարդ հարցերին, որոնք նախկինում ձեզ հանգիստ չէին տալիս: Հավանական են դրական փոփոխություններ ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններում: Հին վիրավորանքներից հետք էլ չի մնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք հրաշալի գլուխ կհանեք լրջություն, կենտրոնացվածություն և մանրուքներին ուշադրություն պահանջող գործերից: Ոչինչ աչքաթող չեք անի, յուրաքանչյուր մանրուք նկատի կառնեք: Հաճախ հենց դուք կնկատեք շրջապատողների սխալներն ու կհուշեք, թե ինչպես կարելի է դրանք ուղղել: Ձեր շնորհիվ շատերը կկարողանան խուսափել լուրջ խնդիրներից:

Հավանական են հաճելի հանդիպումներ, որոշ Ցուլեր կկարողանան շփվել մարդկանց հետ, որոնց վերջերս կարոտում էին: Օրը հարմար է հին կապերը վերականգնելու, ձեր մասին հին ծանոթներին հիշեցնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը վատ չի դասավորվի: Բայց նշանի բոլոր ներկայացուցիչները չեն կարողանա հավաքել մտքերը: Որոշ Երկվորյակների այսօր բնորոշ կլինի ցրվածությունը, մյուսները անընդհատ կշեղվեն գործերից, այդ իսկ պատճառով ցավալի սխալներ կանեն: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, բայց որոշ տհաճ պահեր կրկին պիտի վերապրեք: Կուրախացնի մտերիմների աջակցությունը, նրանց վրա ամեն հարցում կարող եք հույս դնել:

Հավանական են դրական փոփոխություններ սիրելիի հետ հարաբերություններում: Հնարավորություն կունենաք նրան ուրախացնել հաճելի անակնկալներով, և դուք բաց չեք թողնի ձեր շանսը: Չեն բացառվում առաջարկները, որոնց կուզենաք միանգամից համաձայնությամբ պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անհանգիստ, բայց լավ օր է: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը: Եթե կարողանաք դա անել, ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի, մանրուքների պատճառով չեք վշտանա, բոլոր ուժերը կուղղեք լուրջ նպատակներին հասնելուն:

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի: Հիմա շատերը ձեզ կես խոսքից կհասկանան: Օրվա երկրորդ կեսը ընտանիքում հաճելի իրադարձություններ է խոստանում: Այդ հատվածում հավանական են մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ: Ձեզ կհաջողվի լուծել վերջին շրջանում լրջորեն անհանգստացնող խնդիրը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսին մտքերը հավաքելը դժվար կլինի: Լավագույն ժամանակը չէ լուրջ գործերի համար: Դուք հաճախ կշեղվեք, երբեմն ձեռքից ոչինչ չի գա, երբեմն էլ բարդ կլինի սկսածն ավարտին հասցնելը: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, հաջողության հասնելն էլ կհեշտանա:

Օրվա երկրորդ կեսին մի քանի ժամվա ընթացքում կհասցնեք անել ամենն, ինչ առաջ ոչ մի կերպ չէր հաջողվում անել: Շատ Առյուծների պետք կգա համախոհների աջակցությունը, որոնց նրանք արագ կգտնեն: Հեշտությամբ համախոհների թիմ կհավաքեք, շատերը պատրաստ կլինեն գալ ձեր հետևից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի օր է տեղեկատվության ընտրության և վերլուծության հետ կապված ցանկացած զբաղմունքի համար: Ոչինչ չի վրիպի ձեր ուշադրությունից, աննկատ չի մնա: Դուք ճիշտ եզրակացություններ կանեք, ոչինչ ձեզ չի շեղի, չի ստիպի սխալ որոշում ընդունել: Հավանական են աշխատանքի հետ կապված հրաշալի գաղափարներ:

Ֆինանսական դժվարություններ կարող են ծագել: Միանգամից պարզ կդառնա, որ դրանք ժամանակավոր բնույթ են կրում և ապրումների լուրջ պատճառ չկա: Դուք պրովոկացիաներին չեք տրվի, ճիշտ որոշումներ կընդունեք: Որոշ Կույսեր գործարքներ կկնքեն, որոնք ավելի ուշ եկամուտ կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող օր է: Այն հարմար է նոր գործեր ստանձնելու համար: Դուք նպատակին տանող ամենակարճ ճամփան կընտրեք, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել արագ անհրաժեշտ արդյունքն ստանալու համար: Ծանոթները հաճույքով կօգնեն ձեզ, երբեմն դրա համար խնդրելու կարիք էլ չի լինի:

Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Չի բացառվում՝ հենց այսօր ծանոթություններ հաստատեք, որոնք երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդնեն: Հարաբերություններին վերաբերող ամեն հարցում հույս դրեք ինտուիցիայի վրա: Նրա հուշումներն անպայման ճիշտ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամենահասարակ օրը չէ: Նրա առաջին կեսին դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ դրանք ամենից քիչն էիք սպասում: Դրա պատճառով որոշ գործեր անավարտ կմնան, բայց բարեբախտաբար՝ ոչ երկար ժամանակով: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ծրագրերը, և դա ձեզ հազիվ թե հիացնի: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր հնարավորություններ կբացի, համարձակ ծրագրերը կյանքի կոչելու շանս կտա: Կարևոր կլինի արագ գործելը: Դուք կհասկանաք դա, այդ իսկ պատճառով ժամանակը դատարկ զրույցների վրա չեք վատնի, կաշխատեք խուսափել երկար վեճերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք շատ գործերից կկարողանաք գլուխ հանել, եթե աշխատեք արագ գործել, ոչինչ չհետաձգել: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի իրադարձություններ ու լավ նորություններ: Աստղերը կաջակցեն ձեզ, աշխատեք դրանից առավելագույն օգուտ քաղել:

Շատ Աղեղնավորների այսօր պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքները: Չի բացառվում՝ հենց դրանց շնորհիվ նշանի ներկայացուցիչները մրցակիցներին թողնեն հետևում: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնց հետ նախկինում դժվարությամբ էիք ընդհանուր լեզու գտնում: Կպարզվի, որ դուք ավելի շատ ընդհանուր բան ունեք, քան մտածում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին աշխատեք պահպանել լրջությունը: Այդ հատվածում դուք որոշակի թեթևամտության հակված կլինեք, այնպիսի բան կասեք կամ կանեք, որ ավելի ուշ կզղջաք: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք հաճախ հաջողակ կլինեք, շատ բան հեշտությամբ կտրվի: Չի բացառվում՝ կարողանաք իրագործել համարձակ ծրագիրը, որին նախկինում լրջությամբ չէիք վերաբերվում:

Հավանական են դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացած միջոցները: Ավելի ուշ դրանք ինչ-որ կարևոր բանի համար պետք կգան, թույլ կտան խոշոր գնում կամ հաջող ներդրում անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անհանգիստ, բայց բարենպաստ օր է: Հիշեք, որ մտորումների համար ժամանակ քիչ կունենաք: Ե՛վ որոշումներ ընդունել, և՛ գործել պետք է արագ: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կկարողանաք խորհրդակցել. ուրիշի փորձը հաճախ օգտակար կլինի:

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք հաճախ մտերիմներին կես խոսքից կհասկանաք: Հնարավոր են հաճելի անակնկալներ, ուշադրության նշաններ: Հնարավորություն կունենաք վերադառնալ այն գաղափարին, որի հետ ժամանակին մեծ հույսեր էիք կապում: Այս անգամ այն կկարողանաք իրագործել, և բոլորը գոհ մնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք շատ ու շատ գործերում կկարողանաք հրաշալի արդյունքների հասնել, կյանքի կոչել համարձակ ծրագրերը: Շատ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Ձեզանից կպահանջվի պահպանել ինքնավստահությունը, կիսատ չթողնել սկսածը և չհրաժարվել այն օգնությունից, որը կառաջարկեն հին ծանոթները:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Որոշ Ձկներ գրավիչ առաջարկներ կստանան, որոնք նրանց առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

տ, մոտեցում գտնել նրանց, ովքեր վերջերս լրիվ անհասանելի էին թվում: Շատ Խոյերի ինտուիցիան կօգնի գործերում, նրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները սխալներ չեն անի: Ոչ միանշանակ իրավիճակներում դուք ճիշտ որոշումներ կընդունեք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular