ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունն ուղղակի չէ, հող է նախապատրաստում հետագա պատերազմի համար, որի հիմնական թիրախը կլինի Սյունիքը. Ռուբեն Սաֆրաստյան (Տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը դարձել է մեր ինքնության անբաժանելի մասը, և երբ Թուրքիան չի հրաժարվում Հայոց ցեղասպանության ժխտման, կեղծման քաղաքականությունից, և ցուցաբերում է ագրեսիվ մոտեցումներ, ապա այս պայմաններում, Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման քաղաքականությունը կլինի կոպիտ սխալ մեր կողմից: Այս մասին Tert .am-ի հետ զրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնալով Հայաստանի իշխանության կողմից հնչող այն հայտարարություններին, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները պետք է վերանայել:

Թուրքագետը նշեց, որ ԱՄՆ այս անգամ բավական մոտ է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը վերջնական ավարտին հասցնելուն: Նրա համոզմամբ՝ այդ գործընթացը սկսվել է, երբ ամերիկյան Կոնգրեսը իր Ստորին և Վերին պալատներով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, և բավական մեծ նախանշաններ կան, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենն, այս անգամ գործընթացը ավարտին հասցնի, սակայն, իր համար անհասկանալի է թե ինչո՞ւ են Հայաստանի ղեկավարները Թուրքիայի հետ հարաբերությունների շտկման հայտարարություններով հանդես գալիս:

«ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կապված է ավելի լայն աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետ, որոնք տեղի են ունենում ամերիկյան քաղաքականության բնագավառում և դրանցից ամենակարևորը այն է, որ ԱՄՆ-ի համար Թուրքիայի նշանակությունը պակասում է, քանի որ ԱՄՆ-ի համար պակասում է Մերձավոր արևելքի նշանակությունը: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ ամերիկացիներն իրենց արտաքին քաղաքականության կենտրոնը տեղափոխում են Խաղաղ օվկիանոսի շրջանները, քանի որ իրենց հիմնական ախոյանը հանդիսանում է Չինաստանը, և աշխարհաքաղաքական փոփոխությունների այս ֆոնի վրա է, որ տեղի է ունենում ԱՄՆ-ի վերնախավի կողմից ձգտում՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի  ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- նշեց նա:

Սաֆրաստյանի կարծիքով՝ Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար ակտիվություն ցուցաբերելը պետական քաղաքականության արտահայտում է, և Ամերիկայում գտնվող երկու լոբբիստական կազմակերպությունների կողմից տարիներ շարունակ շատ ակտիվ, լայնածավալ աշխատանքներ են տարվել այդ բնագավառում և 38 կոնգրեսականների դիմումը Բայդենի, հենց այդ գործունեության արդյունք է:

Հարցին, թե ի՞նչ վտանգներ է տեսնում Սյունիքում, այսօր ՄԻՊ-ը նշել է, որ Սյունիքի Արավուս գյուղի բնակիչներին ադրբեջանցիներն ասել էին լքել տարածքը, այլապես դրոն կուղարկեն, որ գյուղը ոչնչացնի, Սաֆրաստյանը պատասխանեց.

«Վերջին շրջանում Ադրբեջանն ուժեղացրել է Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ հռետորաբանությունը, որն ուղղակի ագրեսիվ հռետորաբանություն չէ, նա հող է նախապատրաստում հետագա ագրեսիվ պատերազմի համար: Այս անգամ պատերազմը ուղղված կլինի Հայաստանի դեմ, որի հիմնական թիրախը կլինի Սյունիքը, որովհետև Սյունիքն ունի կարևորագույն նշանակություն թուրք -ազերիական տանդեմի համար: Միայն այն փասստն, որ Ադրբեջանում լայնորեն տարածվում են քարտեզներ, որտեղ Սյունիքը և Տավուշը ներկայացվում են որպես ադրբեջանական պատմական տարածք, դա վկայում է, որ հող է նախապատրաստվում ապագա պատերազմի համար և այս առումով մենք պետք է շատ զգույշ լինենք, և պատրաստ լինենք Սյունիքի ուղղությամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ամեն տեսակ ագրեսիվ գործողությունների»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular