ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմից հետո Արցախի Կարմիր շուկա համայնքի տարհանված բնակիչների 70 տոկոսը վերադարձել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատերազմից հետ առայսօր Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայր է վերադարձել շուրջ 790 բնակիչ՝ 233 տնտեսությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի  հետ զրույցում տեղեկացրել է Կարմիր շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը՝ հավելելով, որ բնակչության մոտ 70 տոկոսը վերադարձել է, իսկ մյուսները սպասում են վերականգնվող տների շինարարության ավարտին:

«Բացի այդ համայնքում վերաբնակվելու ցանկություն է հայտնել տեղահանված 6 ընտանիք, ինչպես նաև 7 ընտանիք՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերից»,-ասել է Աթայանը:

Նրա հաղորդմամբ՝ ներկայում ավարտման փուլում են Կարմիր շուկայում կառուցվող բազմաբնակարան 2 շենքերից մեկի շինարարական աշխատանքները:

«Շենքերի 33 բնակարանները նախատեսված են Կարմիր շուկայի 7 բազմազավակ ընտանիքների համար, որոնք ցանկություն են հայտնել առանձնատների փոխարեն բնակվել շենքում: Մյուս՝ ավելի քան 20 բնակարանները, կտրամադրվեն տեղահանված՝ մասնավորապես նաև Թաղավարդ գյուղից տեղափոխված ընտանիքներին»,- մանրամասնել է համայնքապետը:

Պատերազմից հետո Կարմիր շուկայի դպրոցում ուսումնական գործընթացը վերականգնվել է դեռևս այս տարվա հունվարից:

Ներկայում կրթօջախ է հաճախում 168 աշակերտ: Ժամանակավորապես դադարեցվել են համայնքի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները: Նախկին 75 նախադպրոցական տարիքի երեխաների փոխարեն, այժմ մանկապարտեզ է հաճախում 23 երեխա»,-հայտնեց Աթայանը:

Նրա հավաստմամբ՝ Կարմիր շուկայում պայմաններ են ստեղծվել նաև բնակչության զբաղվածության ապահովման համար: Հիմնականում աշխատատեղերը շինարարական կազմակերպություններում են: Բացի այդ, գործունեությունը շարունակում են ձեթի և սպիրտի գործարանները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular