ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համավարակի թվերի աճը պիտի ուղղորդի բոլորիս ավելի խստությամբ պահպանել կանոնները, որ առկա ուսուցումը հնարավոր լինի պահպանել․ Ժաննա Անդրեասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված՝ մեկ տարի COVID-ի հետ համաժողովին հիմնական զեկուցողներից մեկը մի շատ կարևոր դրույթ հնչեցրեց՝ դպրոցները պետք է լինեն վերջինը՝ համավարակի պայմաններում փակվողների շարքում և առաջինը՝ վերաբացվողների շարքում։ Այս մասին ֆեյսսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Վիճակագրությունը հուշում է, որ երկրների մեծ մասը հենց այսպես է վարվում. եթե նախորդ տարի այս ժամանակում աշխարհի երկրներից 173-ում կրթական համակարգը ամբողջությամբ փակվել էր, ապա ներկայումս նման քայլի են գնացել միայն 33 երկիր, որովհետև բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, թե թվային խզումն ու նոր տիպի անհավասարությունը, ինչպես նաև ընդհանուր առմամբ տոտալ հեռավար կրթությունը ինչպիսի անդառնալի հետևանքներ են ունենում երեխաների զարգացման վրա, հատկապես տարրական դասարաններում։

Դպրոցների՝ համավարակի պատճառով փակ լինելու տևողության վիճակագրությունը տարբեր երկրներում ցույց է տալիս, որ երկրների մեծ մասում, այդ թվում՝ եվրոպական երկրների զգալի մասում, դպրոցները փակ են եղել երեսուն շաբաթ և ավելի։ Երկրներ կան, ինչպես Հարավային Ամերիկայի շատ երկրներ, որտեղ դպրոցները փակ են եղել քառասուն շաբաթ և ավել։ Հայաստանի պարագայում ցուցանիշը 12 շաբաթ է։

Միաժամանակ հիշեցնեմ, որ տարեսկզբից իրավիճակային մոտեցում ենք որդեգրել՝ ըստ դպրոցում դեպքերի թվի՝ դպրոցում ժամանակավոր հեռավար ուսուցման կազմակերպումով, ռիսկի խմբի երեխաների համար կենտրոնացված հեռավար ուսուցմամբ։

Համավարակի թվերի աճը պիտի ուղղորդի բոլորիս ավելի խստությամբ և հետևողական պահպանել կանոնները, որպեսզի առկա ուսուցումը հնարավոր լինի պահպանել»,- գրել է նա։

Իրավաբան.net
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular