ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պատերազմից կարելի էր խուսափել. Արմեն Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս պատերազմից կարելի էր խուսափել: Այս մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր էր խուսափել անցյալ տարվա Արցախյան պատերազմից:

«Սա այն մաթեմատիկական կատեգորիաներից է, երբ խոսքը «եթե»-ի մասին է, իսկ «եթե»-ն մաթեմատիկայում ռեկուրսիվ ֆունկցիա է, այն շատ բարդ է` եթե լիներ սա, իսկ եթե նա… Բայց իրականությունն այն է, որ ինձ թվում է՝ դա հնարավոր էր… Որովհետեւ 30 տարի, տարբեր ժամանակահատվածներում ես զբաղվել եմ դիվանագիտությամբ, հանդիպել եմ տարբեր երկրների ղեկավարների հետ… Ինձ թվում է, որ միշտ հնարավոր է գտնել այդպիսի խնդիրների լուծման ուղիներ առանց ռազմական գործողությունների: Ի վերջո, Ղարաբաղի դեպքում, Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո գոյություն ուներ մի կազմակերպություն, որը զբաղվում էր դրանով՝ ԵԱՀԿ ՄԽ-ն: Կար հաղորդակցման, երկխոսության մեխանիզմ եւ այլն: Բայց եթե նայեք մեր կողմից, խոսքը մեր սխալների մասին է, ապա մենք նորից հավատացինք նրան, ինչին ուզում էինք: Մեզ թվում էր, որ պատերազմն արդեն ավարտված է, հարցը արդեն լուծված էր: Իսկ այն հեռու էր լուծում ստանալուց: Մանավանդ, Ադրբեջանն անընդհատ խոսում էր ապագա պատերազմի մասին: Որոշակի քայլեր ձեռնարկելու՝ Ղարաբաղի պաշտպանունակությունը ամրապնդելու, ավելի ժամանակակից ռազմական ենթակառուցվածք ստեղծելու, ինչպես նաեւ Ղարաբաղը տնտեսապես ավելի արդյունավետ դարձնելու փոխարեն…

Մեկ այլ դիտողություն վերաբերում է ժամանակակից Հայաստանին: Ցավոք, Հայաստանը, որպես 21-րդ դարի երկիր, ինքն իրեն էր փնտրում… Այսինքն՝ մեկ մի բան էր փորձում, մեկ՝ այլ բան․․․ նախագահական ձեւը լավը չէ, եկեք փորձենք մեկ այլ բան… Բայց այս պայմանականորեն ասած դեմոկրատական մթնոլորտում հայտնվեց երկու Հայաստան, մեկը իրական Հայաստանն է, որի մասին մենք խոսում ենք, որն այսօր ճգնաժամի մեջ է, երկրորդը վիրտուալ է, այն հիմնված է նոր տեխնոլոգիաների վրա: Երկու Հայաստանները ոչ մի կապ չունեն միմյանց հետ:

Սա երկրորդ Հայաստանն է՝ սա հեռուստասերիալ է, այն չունի բարոյական սահմաններ, վարքագծի կանոններ: Նա այնքան հագեցած է: Խնդիրն այն է, որ այս երկրորդ Հայաստանը կապված է սփյուռքի հետ, որը վիրտուալ սխալ Հայաստան է տեսնում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular