ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Ռոբերտ Քոչարյանը դիմի դատարան, ապա հատուցում կստանա. Ալվինա Գյուլումյան. hraparak.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմի դատարան, ապա հատուցում կստանա ՍԴ–ի կողմից անվավեր ճանաչված 300.1 հոդվածով  առաջադրված մեղադրանքի շրջանակում կալանքի տակ մնալու համար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է hraparak.am-ի՝ ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանի՝ տված հարցազրույցից։

Հարցազրույցն ամբողջությամբ ստորեւ՝

Սա ի՞նչ է ենթադրում, տիկին Գյուլումյան, ստացվում է՝ Մարտի 1-ի գործն ի չի՞ք է դառնում, այսինքն՝ բացի Քոչարյանին առնչվող հատվածից, մյուսների մասով եւս, որոնց այս հոդվածով մեղադրանք է առաջադրվել, գործը պետք է կարճվի՞։

Իհարկե։ Ստացվում է, որ այդ հոդվածն անվավեր է, եւ դրա հիման վրա ինչպե՞ս կարող է քրեական գործը շարունակվել։

Իսկ ինչ-որ մարդիկ պատասխանատվության ենթարկվելո՞ւ են դրա համար, որ երեք տարի մարդկանց ապօրինի կամ Սահմանադրությանը հակասող հոդվածով քրեական հետապնդման են ենթարկել։

Գիտե՞ք ինչ, հոդվածը եղել է, ապօրինի ասել, թե հակասահմանադրական, հենց դրա համար էլ Սահմանադրական դատարանը կա, որ քննարկի։ Եվ սա կոչվում է, այսպես ասած, հետագա վերահսկողություն։ Եվ էդ հետագա վերահսկողությամբ եթե պարզվել է, ապա Դուք ոչ մեկին չեք կարող մեղադրել, ասել՝ ի սկզբանե դուք ինչու էիք հակասահմանադրական հոդվածով հետապնդում։ Այլ բան է, որ ոչ օրինական հետապնդման համար որոշակի հատուցման իրավունք են ստանում այդ մարդիկ։ Սա լրիվ այլ խնդիր է։

Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը եւ բոլոր նրանք, որոնց առաջադրվել է այս հոդվածով մեղադրանք, պետք է հատուցո՞ւմ ստանան։

Չէ, նա, ով որ կալանքի տակ է եղել։ Մյուս հետապնդումների համար չկա։

Կալանքի տակ եղել է Ռոբերտ Քոչարյանը, այն էլ՝ երկու անգամ, եւ ինքը եթե դիմի, իրավունք ունի՞ հատուցում ստանալու, թե՞ անկախ դիմելուց՝ օրենքը պարտադրում է հատուցում։

Չէ, եթե դիմի, կստանա։

Իսկ ի՞նչ տեսակի պետք է լինի այդ հատուցումը։

Դժվար է ասել՝ ինչ տեսակի։

Տիկին Գյուլումյան, փաստորեն, նույնիսկ այդ դեպքում, որ փորձեցին Ձեզ եւ ՍԴ որոշ այլ անդամների չեզոքացնել, փոխել ՍԴ կազմը եւ իրենց «սրտի դատավորներին» բերել Սահմանադրական դատարան, բայց բոլոր դատավորները բարձր գտնվեցին քաղաքական նպատակներից։

Բոլորը բարձր գտնվեցին ու նաեւ ունեին Եվրոպական դատարանի խորհրդատվական եզրակացությունը, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, եւ այս պայմաններում նույնիսկ «սրտի դատավորներն» արդեն, ըստ էության, կաշկանդված էին այլ վճիռ կայացնել։

Բայց հիմա նրանց վրա կա հարձակում, որ նախկիններին ծախված դատավորներ էին, այս իշխանությունը չկարողացավ վեթինգ անել եւ իրապես բարեփոխել դատական համակարգը եւ այսպես շարունակ։

Մենք առաջընթաց չենք ունենա, եթե չդադարենք ասել «նախկին» ու «ներկա»։ Ոչ մի առաջընթաց չի լինի ոչ մի բնագավառում։

Հավանական համարո՞ւմ եք, որ այս իշխանությունը մի նոր օրենք մոգոնի եւ արագ ընդունի, որով, ասենք, ՍԴ-ի այս որոշումն առոչինչ ճանաչվի։

Չեմ կարծում։ Եվ հետո, գիտե՞ք ինչ, այս որոշումը ձեռնտու է նաեւ այս իշխանությանը, չէ՞ որ անընդհատ հարց է դրվում, որ նրանք էլ են սահմանադրական կարգ խախտել։ Հետեւաբար, այս հոդվածը կիրառելի չի լինի նաեւ իրենց համար։

Գուցե պե՞տք էր այս իշխանությանը, որ ՍԴ-ն այսպիսի որոշում կայացներ։

Չեմ կարող ասել, բայց, համենայնդեպս, երաշխիք է նաեւ իրենց համար։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) եւ 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչեց։ 300.1 հոդվածով մեղադրվում էին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular