ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոփոխություն օրենքում՝ ՀՀ տարածք վարակիչ հիվանդություն ունեցող անձանց մուտքի վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարարության կողմից նոր նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել «Պետական սահմանի մասին» օրենքում: Առաջարկվում է պետական սահմանի անցման կետերում կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կատարումն ապահովել բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության կողմից՝ համաճարակաբանական դիտարկում և հիվանդությունների կանխարգելում իրականացնելով:

Միջազգային առողջապահական կանոնների պահանջներին համապատասխան, պետական սահմանի անցման կետերով Հայաստանի Հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներբերման և տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ է կազմակերպել և իրականացնել հետևյալ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, որոնք սահմանված են «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1 հոդվածով.

1) բժշկական փաստաթղթերի, ներառյալ՝ բժշկական զննություն կամ լաբորատոր հետազոտություն հավաստող կամ կանխարգելիչ այլ միջոցառումներ հավաստող փաստաթղթերի ուսումնասիրություն.

2) լիազոր մարմնի որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդությունների տեսակետից անբարենպաստ երկրներ կամ վարակի օջախ հանդիսացող վայրեր ուղևորությունների պատմության ուսումնասիրություն.

3) բժշկական զննության իրականացում.

4) ախտահանում, միջատազերծում, կրծողազերծում.

5) վարակիչ հիվանդությունների` լիազոր մարմնի ղեկավարի սահմանած ախտանիշներին կամ առողջական վիճակին համապատասխանող անձանց (այսուհետ՝ հնարավոր վարակակիր), տվյալ վարակիչ հիվանդության ինկուբացիոն շրջանում վարակակրի հետ շփված անձանց (այսուհետ՝ կոնտակտավոր անձինք), ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների բժշկական զննություն կամ բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում` իմունականխարգելման իրականացում կամ հոսպիտալացում.

6) հնարավոր վարակակիր, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրող անձանց, կոնտակտավորների նկատմամբ բժշկական հսկողության սահմանում.

7) հնարավոր վարակակիր, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրող անձանց, կոնտակտավորների շփումների ուսումնասիրությանն ուղղված միջոցառումների ձեռնարկում:

Պետական սահմանի անցման կետերում, ըստ Միջազգային առողջապահական կանոնների, պետք է նշանակվեն իրավասու մարմիններ, որոնց իրավասությունները սահմանված են նույն Կանոններով և ներառում են վերը նշված գործողությունները:

Սանիտարակարանտինային հսկողության ժամանակ ձեռնարկվող՝ անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող գործողությունները, իրենց բնույթով  համաճարակաբանական դիտարկման և հիվանդությունների կանխարգելման գործողություններ են, և որևէ վերահսկողական գործառույթ չեն ենթադրում: (Հիմք. «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենք, հոդված 24 «համաճարակաբանական դիտարկում` առողջության, հիվանդությունների և դրանց տարածման պատճառների ու պայմանների հետ կապված տվյալների շարունակական և համակարգված հավաքում, վերլուծություն, գնահատում, կանխատեսում և իր իրավասության շրջանակներում որոշումների ընդունում. հիվանդությունների կանխարգելում` դրանց տարածման նվազեցման կամ բացառման ուղղությամբ գործունեության պլանավորում, համալիր միջոցառումների իրականացում և գնահատում:»)

Միևնույն ժամանակ, «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված չէ կարգավորում Հայաստանի Հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներբերման և տարածման կանխարգելման նպատակով իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Իրավաբան.net
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular