ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիլի 7-ին, ժամը 12:00-ին Ազնավուրի հրապարակից կանանցով քայլերթով շարժվելու ենք դեպի կառավարության շենք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խայտառակ կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից անցել է շուրջ 5 ամիս, և արդեն ակնհայտ է, որ պատերազմի հետևանքների ծանրության մեծ մասն իրենց վրա են ընդունել հայ կանայք: Այս մասին ասված է «ՎԵՏՕ» հասարակական շարժման՝ կանանց ուղղված կոչում:

«Առ այսօր դավաճան իշխանությունները շարունակում են պահել մեզ անորոշության մեջ՝ դիտավորյալ թաքցնելով մեր զոհերի, վիրավորների, գերիների ու անհետ կորածների իրական թիվը:

Հազարավոր հաշմանդամների սոցիալական, հոգեբանական խնդիրների ծանրությունը մնացել է հայ կանանց և մայրերի ուսերին: Որդեկորույս մայրերը զրկված են իրենց զավակների մահվան իրական հանգամանքներն իմանալու, իսկ նրանցից շատերն՝ անգամ նրանց մարմինները հողին հանձնելու հնարավորությունից: Հատկապես ծանր վիճակում են հայտնվել անհետ կորածների և գերիների մայրերն ու կանայք: Անորոշությունն այն աստիճանի է հասել, որ սեփական նախաձեռնությամբ իրենց երեխաներին անտառներում ու սարերում փնտրող մայրերը երազում են գոնե զավակների դիակները գտնել՝ չիմանալով անգամ՝ ո՞ղջ են նրանք, գտնվում են գերության մե՞ջ, թե՞ զոհված: Իսկ գերության մեջ գտնվողների մայրերն ամիսներ շարունակ մղձավանջ են ապրում՝ սպասելով իրենց զավակների վերադարձին:

Ակնհայտ է, որ այս ամենը հետևանք է կապիտուլյանտ իշխանության դավաճանության և հանցավոր անգործության: Սա բավարար չէ՝ նրանք շարունակում են կառչած մնալ իրենց աթոռներին՝ անամոթաբար շահարկելով հայ մայրերի վիշտն ու ցավը:

Սիրելի մայրեր, կանայք և աղջիկներ, շուտով ապրիլի 7-ն է՝ Մայրության և գեղեցկության տոնը, որը կվերածվի տղամարդկանց անիմաստ շնորհավորական ուղերձների ու կենացների մարաթոնի, ինչն այս իրավիճակում ավելի շատ ծաղրի է նման: Իրական տղամարդկությունը կենացներով ու ծաղիկներով չի դրսևորվում. դա կենսակերպ է, վարքականոն:

Հաշվի առնելով, որ այս իրավիճակում բացակայում է տոնական տրամադրությունը՝ որոշել ենք հայ կանանց և մայրերի անունից հանդես գալ նախաձեռնությամբ:

Ապրիլի 7-ին, ժամը 12:00-ին կանանցով Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով շարժվելու ենք դեպի կառավարության շենք՝ դուրս շպրտելու ազգային ամոթի ու ողբերգության պատճառ դարձած դավաճանին և իր թրքահպատակ խմբակին:

Կոչ ենք անում բոլոր հայ կանանց, ում համար կարևոր են նշված խնդիրների շուտափույթ լուծումը և, ի վերջո, մեր հայրենիքը, պետականությունը, ազգային արժանապատվության վերականգնումը, ապրիլի 7-ին միանալ մեզ»,-ասված է Շարժման կոչում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular